00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի ճանապարհները դարձյալ փակ են, այս անգամ` անժամկետ

© Sputnik / Nelli DanielyanАкция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке
Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմուկցիներն ու գնդեվազցիները դարձյալ ոտքի են կանգնել։ Նրանք պահանջում են դադարեցնել հանքի աշխատանքները և վերանայել հանքշահագործման թույլտվությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ջերմուկցիներն այսօր առավոտից դարձյալ փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր բարձրացող դաշտամիջյան ճանապարհները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը:

«Քանի որ պլանավորվել է երկարատև պայքար հանքի աշխատանքների վերջնական դադարեցման համար, ուստի որդեգրվել է հերթափոխով և արագ մոբիլիզացիոն տակտիկան։ Այսինքն՝ ճանապարհը փակում ենք հստակ գրաֆիկով, բայց անհրաժեշտության դեպքում 15-20 րոպեի ընթացքում դառնում ենք մինչև 300 մարդ, խիստ անհրաժեշտության դեպքում ոտքի է կանգնում Գնդեվազի ողջ բնակչությունը»,-գրել է Գալստյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները (հիմնականում` Գնդեվազ գյուղի բնակիչները) հայտարարում են, որ հանքշահագործող « Լիդիան Արմենիա» ընկերությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում հորատման աշխատանքների ժամանակ 2 անգամ վնասել է իրենց գյուղի խմելու ջրի խողովակները։ Տեղացիներն ահազանգում են նաև, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, իսկ չոր եղանակին իրենք խեղդվում են հանքի տարածքից գյուղ հասնող փոշուց։ Գյուղի կյանքը խաթարում են նաև պարբերական պայթեցումները։

Вице-премьер Армении Тигран Авинян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
2 հարցում եկել ենք փոխըմբռնման. Ավինյանը հանդիպել է բողոքող քաղաքացիների հետ

Իսկ ամենամեծ վտանգը տեղի բնակիչները համարում են հանքի շահագործման ընթացքում կիրառվելիք ցիանիդն ու աղաթթուն, որոնք թունավորելու են Ջերմուկի բնությունն ու գյուղացիների բերքը։

Բողոքողները պահանջում են դադարեցնել հանքի աշխատանքները և վերանայել հանքշահագործման թույլտվությունը։

Հիշեցնենք, որ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները մայիսի 23-ին Երևանում բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում իրենց բողոք- նամակը հանձնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Նա ցուցարարներից վերցրեց Ամուլսարի հանքի վերաբերյալ նամակը և խոստացավ ուսումնասիրել ներկայացված փաստերը։

Լրահոս
0