00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ շներին ստերջացնելը վերելակը վերանորոգելուց թանկ է

Բաժանորդագրվել
Հինգ կամ նույնիսկ վեց տարի առաջ Sptunik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը ենթադրեց, որ Երևանի հասարակական տրանսպորտում «հաջորդ տարի» հեղափոխություն կատարելու վերաբերյալ խոստումները երկար կտևեն։

Այդպես էլ եղավ։ Մեկ տարի առաջ մեզ ևս վստահեցնում էին, որ 2017 թվականին մենք բացարձակ նոր տրանսպորտային համակարգ ենք ունենալու. արդյոք կատարվել են այդ խոստումները, թե ոչ կարելի է համոզվել՝ դուրս գալով Երևանի ցանկացած փողոց։ Այժմ այդ ամենը խոստանում են ի կատար ածել 2019 թվականին. վստահորեն ենթադրում եմ, որ 11-12 ամիս հետո  ժամկետը կերկարաձգվի մինչև 2020 թվականը։

Նոր տարվա նախաշեմին Երևանի քաղաքապետարանը հաստատում էր բյուջեն։ Եվ հաստատեց. դեմ էր միայն Ձերդ գերազանցության, ներեցե՛ք, Ավագանու ընդդիմությունը։

Սակայն հարցը նույնիսկ այն չէ, որ բյուջեն դեֆիցիտային է, այսինքն՝ նախատեսված է 48 մլն դրամի ծախս ավելի, քան եկամուտներն են։ Հարցը նույնիկ այն էլ չէ, որ մեր ընդդիմությունը, որպես այդպիսին, գոյություն չունի. դա մասնավոր կարծիք է, և այն կարող է տարբերվել մյուսների կարծիքից։

Улица Туманяна, Ереван - Sputnik Արմենիա
4 միլիոն վարկ` հանուն խնայողության. որպեսզի Երևանն ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառի

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է՝ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ հաջորդ տարին Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առաջին տարին է, և առաջնային են լինելու այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և հասանելի միջավայրի ձևավորմանը։

Վերջերս պարոն Նիկոյանը, ներկայացնելով, թե ինչ լուսավոր ապագա է սպասվում Նուբարաշենի աղբանոցին, խոստացավ, որ երկրի ամենախոշոր աղբանոցը կարգի բերելուն ուղղված միջոցառումները չեն հանգեցնի աղբանոցի բնակիչների սոցիալական պայմանների վատթարացմանը։ Ահա մոտավորապես այսպես էլ աշխատում է մեր քաղաքապետարանը, եթե ինչ-որ մեկը չգիտեր, ասենք` հատուկ խոստանալով չվատթարացնել նրանց կյանքը, ում կյանքը վատթարացնել սկզբունքորեն հնարավոր չէ։

Որովհետև այլ կերպ չի կարելի բացատրել բյուջետային հոդվածներից վերցրած որոշակի անհավանական թվերը։

Ահա, օրինակ, ԶԼՄ-ները այսպիսի ցուցանիշներ են բերում. Երևանի վերելակները վերանորոգելու համար 2018 թվականին 109 մլն դրամ է նախատեսվում ծախսել։ Եվ դա լավ է, քանի որ այդ տնտեսության վիճակը հիմնավոր մտավախություններ է առաջացնում։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Տրանսպորտի թանկացման պնդումն անլուրջ խոսակցություն է. քաղաքապետարանը հերքում է լուրը

Սակայն այս թվի հետ համեմատած հիացմունք է առաջացնում մեկ այլ թիվ. թափառական շների ստերջացման ծրագրի համար մայրաքաղաքի բյուջեից կծախսվի 115 մլն դրամ։ Հասկանում եք, հարգարժան երևանցիներ, թափառական շներ Երևանում շատ կան, և նրանց ստերջացումը կարժենա 12,5 հազար դոլարով ավելի, քան կարևոր տեխնիկայի վերանորոգումը։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է իր ենթադրություններն անել՝ թե ինչու է այդպես ստացվում։ Ընդ որում, շների քանակը մայրաքաղաքում չի պակասում, նրանց ոչ մի ստերջացում չի օգնում, դե ի՞նչ
անես։

Շարունակենք ուսումնասիրել հայրենական ԶԼՄ-ներում ներկայացված բյուջետային հոդվածները։ Երևանի աշխատավորների համար ստերջացված շների թանկ ու կրակ լինելու հետ մեկտեղ, մեզ համար 93 հազար դոլարի դրոշներ են գնելու։ Արդյոք մեզ այդքան դրոշ հարկավո՞ր է։ Լավ մտածեք, գուցե իսկապե՞ս պետք է։ Ախ, ձեզ մետրոյի գոնե մեկ կայարա՞նն ավելի էր պետք։
Դրոշներ ունենք, վերցրեք, քանի դեռ տալիս են։

Բացի այդ քաղաքապետարանը 150 հազար դոլարի գրենական պիտույք և հագուստ կգնի։ Դե հագուստը, դեռ ոչինչ. հավանաբար, ինչ-որ համազգեստ է, կամ էլի ինչ-որ բան՝ կենսական անհրաժեշտության։ Դե սոսինձ էլ է պետք, սոսնձելու համար այն, ինչը կպցնել հնարավոր չէ։

Дорожные красные линии - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը շարունակում է սրբագրել «Փարկինգ Սիթիի» հնարքները

Հանուն արդարության նշել է պետք, որ պարոն փոխքաղաքապետ Նիկոյանը, որը ներկայացնում էր 2018 թվականի բյուջեն, հայտնեց, որ ընդդիմությունը քաղաքային բյուջեի միջոցները բաշխելու իր տարբերակն առաջարկելու հնարավորություն ուներ։ Սակայն, նրա խոսքով, ոչ մի ընդդիմադիր խմբակցություն որևէ առաջարկ չհնչեցրեց։

Ինչը, իհարկե, սպասելի էր։ Հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասին ինֆորմացիա մենք ստանում ենք ամեն նոր տարի, սակայն այդպես էլ այդ բարեփոխումները չենք տեսնում։

Նույնպիսի տխուր ու կանխատեսելի իրավիճակ է ընդդիմության հետ. ցանկացած փոքրիշատե նշանակալից պետական ընտրություններից առաջ անհայտ ծագման կազմակերպությունների և դրանց միավորումների մի հոծ զանգված է առաջանում, որոնք կրքոտ կերպով փորձում են պնդել սեփական ընդդիմադիր լինելու բացառիկությունը։

Ամեն ինչ այսքանով ավարտվում է։ Մինչև հաջորդ ընտրությունները։

 

Լրահոս
0