00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան են վատնում ծառայողական մեքենաները. նոր նախարարին կրճատումն այդքան էլ չի ոգևորում

© Sputnik / Arpi BeglaryanПлощадь республики. Ереван
Площадь республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նոր իշխանությունը որոշել է հրաժարվել նախկիններից ժառանգած ծառայողական ավտոմեքենաներից։ Ֆինանսների նախարարին այդ խնայողությունը չի ոգևորում. գումարն այնքան էլ մեծ չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման արդյունքում պետական բյուջեում տնտեսումն էական չի լինի։ Sptunik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Որովհետև տնտեսման չափերը շատ մեծ չեն։ Ծառայողական յուրաքանչյուր ավտոմեքենայի համար բյուջեում նախատեսված է 1.2 մլն դրամ տարեկան սպասարկման և շահագործման գումար։ Սա, հավատացեք, որ շատ մեծ չէ»,- ասաց նախարարը։

Ֆինանսների նախարարի խոսքով` պետական ապարատի ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը 915 է, հետևաբար դրանց սպասարկման ու շահագործման համար այս տարվա բյուջեում հատկացվել է 1 մլրդ 98 մլն դրամ։

Первый вице-премьер Арарат Мирзоян на заседании правительства Армении (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կներեք, ես ինձ շքեղություն թույլ տալ չեմ կարող». փոխվարչապետն արդարացնում է «թանկ թռիչքը»

Թե քանի ավտոմեքենա է արդեն դուրս բերվել շահագործումից, Ատոմ Ջանջուղազյանը չասաց, նշեց միայն, որ այդ մասին հրապարակային հայտարարություններ են արվել։

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության մայիսի 17 —ի նիստում ծառայողական ավտոմեքենաներից հրաժարվելու հայտարարություն էր արել` նշելով, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային միջոցների վատնում է, ուստի ինքը հրաժարվում է իր գրասենյակին հատկացված 5 մեքենայից 3-ից։ Նույն նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հրաժարվել է իր գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից:

Այս 5 մեքենաների խնայողությունը, ըստ ֆինանսների նախարարի ներկայացրած ծախսերի, տարեկան 6 մլն դրամ է։

Ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին հունիսի 1-ին խոսել էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` ասելով, որ կառավարության աշխատակազմում ավտոմեքենաները կարելի է կրճատել առնվազն մեկ երրորդով։ Կառավարության աշխատակազմն այս պահին 110 ավտոմեքենա ունի, առաջարկված կրճատումների արդյունքում շուրջ 33 ավտոմեքենա կպակասի։ Այս կրճատման արդյունքում պետական բյուջեն ևս 39 600 000 դրամի խնայողություն կունենա։

Ու թեև երիտասարդ պաշտոնյաները վստահեցնում են, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատման արդյունքում պետական բյուջեն կշահի, բայց կառավարության ավելի փորձառու անդամ ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ սպասվող խնայողությունը, անկախ կրճատված ավտոմեքենաների քանակից, մեծ չի լինի։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` բյուջեի ծախսային մասի վրա դա էական ու նկատելի ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև ընդհանուր հաշվեկշռում այդ գումարն այսօր էլ էական չէ։

© Sputnik / Aram NersesyanԱտոմ Ջանջուղազյան
Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
0