00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրի հրապարակն ու Նիկոլայ I-ի Արարատը. Հայաստանն ինչով կզարմացնի զբոսաշրջիկին

© Sputnik / Asatur YesayantsЗдание русского драмтеатра имени Станиславского в Ереване
Здание русского драмтеатра имени Станиславского в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան եկած ռուս զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ոչ միայն հայկական մշակույթին, այլև իրենց հայրենակիցների թողած հետքին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի —Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան հրապարակը Երևան եկող զբոսաշրջիկների ամենասիրելի անկյուններից մեկն է, բայց քչերը գիտեն, որ մի քանի դար առաջ այն կոչվել է երեք կրոնների հրապարակ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռուսական հետք» զբոսաշրջային նախագծի համակարգող Էռնա Ռևազովան։

Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Օտարերկրացիների աչքերով. ինչու է ռուս մարզիկը որոշել Հայաստան վերադառնալ

«Ռուսական հետք» նախագիծը նախաձեռնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն։ Նախագիծը թույլ կտա ռուս զբոսաշրջիկներին Հայաստանում անցնել հայրենակիցների հետքերով, որոնք կարելի է գտնել երկրի յուրաքանչյուր անկյունում, այդ թվում` երեք կրոնների հրապարակում։

«Հրապարակն այդպես էր կոչվում, որովհետև այստեղ էին գտնվում հետևյալ վանքերը. Ստանիսլավսկու անվան թատրոնի տարածքում վեր էր խոյանում Ուղղափառ տաճարը, «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում` հայկական վանքը, Նկարիչների միության տեղում էլ Պարսկական մզկիթ էր», — ասաց Ռևազովան։

Աբովյանի փողոցը, որտեղ գտնվում է հրապարակը, կոչվում էր գեներալ-նահանգապետ Աստաֆյանի անունով։ Ավելի ուշ այն վերանվանվեց հայ գրող Խաչատուր Աբովյանի պատվին։ Փողոցը նախկինում Էրիվանի ամրոցը կապում էր Երևանի արվարձանի հետ, այդ պատճառով էլ կոչվում էր Ամրոցային։

Հայկական հողում ապրող երկու եղբայրական ժողովուրդների պատմության այս և մի շարք այլ հետաքրքիր փաստերը զբոսավարները կներկայացնեն զբոսաշրջային նախագծի շրջանակում։

«Նախագիծը թույլ կտա համատեղել հանգիստն ու բացահայտել պատմության այն էջերը, որոնք կապված են ռուսների հետ։ Այժմ երթուղիներ են մշակվում, որոնցից կարող են օգտվել ճանապարհորդները», — ասաց Ռևազովան։

Хор Вирап - Sputnik Արմենիա
Օտարերկրացիների աչքերով. Արարատով հիացած մոսկվացիները որոշել են լողալ Սևանում

Նրա խոսքով` ռուս զբոսաշրջիկների և Հայաստանի ծանոթությունը հիմնականում սկսվում է «Զվարթնոց» օդանավակայանից և Արարատ լեռան հիասքանչ տեսարանից։

«Շատերը նայում են լեռանը` չպատկերացնելով, որ ժամանակին Նիկոլայ I-ը հատուկ ժամանել էր այստեղ Արարատը տեսնելու համար», — պատմում է Ռևազովան։

Բայց Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում նա այդպես էլ չի կարողացել տեսնել լեռը ամպամած եղանակի պատճառով։

«Նիկոլայ I-ինն ապրել է Արամի փողոցում, այն ժամանակ փողոցը «Ցարական» էր կոչվում»,- նշեց համակարգողը։

Ռուսական հետքի բացառիկ հուշարձաններ կարելի է գտնել նաև Երևանից դուրս։ Օրինակ` Լոռու սարերում, Ամրակից գյուղում զարմանալի մի հուշարձան կա ` ուղղափառ վանք։

Հայաստանում ռուսական հետքն ուսումնասիրելու գաղափարի հեղինակը Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Օտարերկրացիների աչքերով. մոսկվացին իր համար բուսակերների Հայաստան է բացահայտել

«Նա ուսումնասիրել է ռուսական հետքը հայկական հողում։ Մենք էլ մեր հերթին, այդ փաստերի վրա հիմնվելով, միասնական զբոսաշրջային պրոդուկտ ենք ստեղծել», — ասաց Խզմալյանը։

Նա ընդգծեց, որ ժամանակի ընթացքում նման նախագծեր կմշակվեն Հայաստանում ֆրանսիական և գերմանական հետքերը բացահայտելու վերաբերյալ։ Ծրագրի մշակումը կավարտվի ամռան ընթացքում։

Խզմալյանի կարծիքով` նախագիծը թույլ է տալիս բարձրացնել զբոսաշրջային այցի ճանաչողական բաղադրիչը։

«Երկիրը, որտեղ զբոսաշրջիկը գտնում է իր հայրենակիցների հետքը, նրան ավելի մոտ է դառնում։ Ռուս զբոսաշրջիկը Հայաստանի հյուրերի շարքում ամենահետաքրքրասերներից մեկն է։ Նրանք այստեղ միայն համեղ ուտելու և խմելու համար չեն գալիս», — ասաց Խզմալյանը։

Նախագծի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ։ 2017 թվականին նրանց թիվն աճել է ևս 21%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան է այցելել 346.5 հազար զբոսաշրջիկ, ինչը 16%-ով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Լրահոս
0