Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի առաջխաղացմանը
«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»,- ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ Ադրբեջանն իր տարածքներում է իրականացնում տեղափոխությունները, և այս պահին որևէ միջամտության կարիք չկա:
Նա խոսեց նաև իր և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի` Նախիջևանի սահման կատարած այցի մասին` նշելով, որ արտգործնախարարն անձամբ ուզում էր ծանոթանալ սահմանի իրավիճակին:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ սահմանին տիրող իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն էլ` օրական մի քանի անգամ։