ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Իրկուտսկի «ԿոմսոՄոլլ» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով 8 երեխա տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախնական տեղեկություններով` մեծ մասն առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ են ստացել։
Բժիշկներն ասել են, որ նրանք միջին և թեթև ծանրության վնասվածքներ են ստացել։ Հինգին տեղափոխել են հիվանդանոց, երեքն ամբուլատոր բուժում կստանան։
Հայտնի է, որ ամենից շատ տուժել են 13 տարեկան աղջիկն ու 10 տարեկան տղան։
Քրեական գործ է հարուցվել։ ՆՏՎ հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում երևում է հրդեհի բռնկման պահը։