00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյան-Լավրով դուետ. հերթական հանդիպում, թե՞ նոր էջ արցախյան հարցում

© Sputnik / Asatur YesayantsОткрытие выставки "25 лет. Дружба проверенная веками". МИД РФ Сергей Лавров
Открытие выставки 25 лет. Дружба проверенная веками. МИД РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները նախատեսում են հաջորդ շաբաթ` հունիսի 7-ին, Մոսկվայում հանդիպում անցկացնել։ Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և արցախյան կարգավորմանն ուղղված հարցեր։ Երկրորդ հարցն առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում`հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացները։

Երևանում վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական կողմից, ինչպես միշտ, հակասական հայտարարություններ եկան` սկսած սուբստանտիվ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունից մինչև անմիջական սպառնալիքներ։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նորություն չեն, առավել ևս, որ «սուբստանտիվությունը» արևելքում բացառապես հասկացվում է, որպես «Հայաստանի ԶՈՒ–ի դուրս բերում «բռնազավթած» տարածքներից»։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Դիրքորոշումն արտահայտելու Արցախի իրավունքը մեզ համար շատ կարևոր է. ՀՀ արտգործնախարար

Նման մոտեցումներով Բաքվից սուբստանտիվ` ըստ էության, բանակցություններ ակնկալելը սպասելի չէ։ Սակայն հասկանալի է, որ սա չի կարող հավերժ շարունակվել, քանի որ Ադրբեջանը, հայտարարություններից դատելով, շահագրգռված չէ ստատուս–քվոյի պահպանման հարցում։ Իրականում, Բաքվի հայտարարությունների հետևում կարող է թաքնված լինել հակառակը` հենց այդ ստատուս–քվոն պահպանելու ձգտումը, որպես երաշխիք (էներգակիրների արտահանման ճանապարհների վերահսկման հետ մեկտեղ) ներկայիս քաղաքական վերնախավի շարունակականության։

Սակայն հիմնվենք հնչեցրած մոտեցումների վրա։ Եվ այսպես, Բաքուն առարկայական մոտեցում է ուզում, սակայն միակողմանի` սպառնալով այլ պարագայում հարցն այլ կերպ լուծել։ Բայց այդ «այլ կերպը» ուրևէ հարց չի լուծի` առնվազն, կողմերը հերթական կորուստները կունենան, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կար։ Կամ, ինչի մասին նույնիսկ մտածել չենք ուզում, երկու երկրների, եթե ոչ ամբողջ տարածաշրջանի համար աղետալի իրավիճակ կստեղծվի։ Եվ սա այնտեղ չեն կարող չհասկանալ։

Առավել ևս, որ բազմիցս նշվել է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակետների միասնականությունը` կապված Արցախյան կարգավորման հեռանկարների հետ այն սակավաթիվ միասնականություններից մեկն է, եթե ոչ միակը, որ կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև այսօրվա դրությամբ։ Այսինքն` խաղաղ կարգավորման գործընթացից հեռացած Բաքուն անխուսափելիորեն կհակադրի իրեն և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ Արդյո՞ք Բաքուն պատրաստ է դրան` հռետորական հարց է։

Այսինքն` եթե հանկարծ ինչ-որ բան փոխվի, կմիջամտեն և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը։ Անկարային ներկա պարագայում կարելի է հաշվի չառնել, քանի որ նա հակամարտող կողմերից միայն մեկի վրա ազդեցություն ունի և ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի և համանախագահների վրա։

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Մադրիդյան սկզբունքները. Արցախի հարցով բանակցություններում նոր է՞ջ է բացվելու

Չէ՞ որ, ինչ էլ խոսեն, Երևանը միշտ հաջողությամբ խուսավարել է ուժի համաշխարհային կենտրոնների միջև։ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, միևնույն ժամանակ նա`  ԵԱՏՄ առաջին անդամն է, որը ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել։ Իսկ Արցախը` հետխորհրդային տարածքի միակ պետությունն է, որը նյութական օգնություն է ստանում ԱՄՆ–ից։ Եվ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունում են արևմտյան երկրների պաշտոնական ներկայացուցիչները։

Կա նաև այնպիսի ծանրակշիռ տարածաշրջանային գործոն, ինչպես Թեհրանն է, որը թեև ակտիվ մասնակցություն չունի կարգավորման գործընթացում, սակայն պնդում է, որ Արցախյան հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ և փոխզիջման ճանապարհով։ Կա ևս մեկ նրբություն, ավելի ճիշտ` այն նոր հայտնվեց։

Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։ Իհարկե, Արցախյան հակամարտության հետ այն անմիջական առնչություն չունի, սակայն ակնհայտ է, որ Դամասկոսում չէին գիտակցում թող որ զուտ էմոցիոնալ այն ազդեցությունը, որ այս ճանաչումը կունենա այնպիսի հարցերի ընկալման վրա, ինչպես Արցախն ու Մերձդնեստրն են, չնայած այդ հակամարտությունների էության և արմատների բացարձակ տարբերությանը։ Ակնհայտ է նաև, որ նման որոշումը չէր կարող ընդունվել առանց Դամասկոսի` Մոսկվայի և Թեհրանի հետ խորհրդակցելու։

Իսկ դա նշանակում է, որ քիչ թե շատ մասնակի ճանաչված և չճանաչված պետությունների ընկալումը և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում կփոխվի։ Իհարկե, պատերազմի մեջ գտնվող Սիրիային չի կարելի դասել քաղաքական ծանրակշիռ պետությունների շարքին, սակայն դա քայլ է, որը ոչ միայն խորհրդանշական նշանակություն ունի, առնվազն Մեծ Կովկասի տարածաշրջանի համար։

Նման համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը ոչ մի դեպքում պարզապես, ինչպես ասում են հերթական «աշխատանքային» հանդիպում չի լինելու։ Իհարկե, մի շարք հարցեր, որոնց մասին կխոսվի, այդ թվում` նաև Արցախյան կարգավորման թեման, հանրությանը չի ներկայացվի` հասկանալի պատճառներով։ Սակայն Նալբանդյան–Լավրով հանդիպումներն անցյալում են, իսկ Մնացականյան–Լավրով դուետը նոր սպասումներ է ծնում, և հավանաբար, առաջընթաց` կառուցողական ուղղությամբ։

Լրահոս
0