00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Մադրիդյան սկզբունքները. Արցախի հարցով բանակցություններում նոր է՞ջ է բացվելու

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մադրիդյան սկզբունքները ոչ միանշանակ արձագանք են գտնում հայ հասարակությունում։ Հայաստանի նոր իշխանությունը չի շտապում միջնորդների առաջարկի հետ կապված սեփական դիրքորոշումն արտահայտել հանրորեն։

Դավիթ Գալստյան Sputnik

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը խուսափում է անմիջական գնահատական տալ Մադրիդյան սկզբունքներին, որոնց շուրջ մինչ օրս կառուցվում էր արցախյան հակամարտության բանակցությունների գործընթացը։ Սա հատկապես նկատելի էր Ստեփանակերտ կատարած նրա այցի ընթացքում, որտեղ նրան երեք անգամ տվեցին այդ հարցը, սակայն նորընտիր վարչապետը փորձեց ուշադրությունը շեղել արցախյան հակամարտության կարգավորման մյուս ասպեկտների վրա։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպումը կկայանա մոտակա շաբաթների ընթացքում. Մնացականյան

Մասնավորապես, նա բազմիցս ընդգծեց, որ Արցախը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին, քանի որ պաշտոնական Երևանը խոսելու է միայն Հայաստանի անունից։ Բացի այդ, նրա խոսքով, քանի դեռ Ադրբեջանն ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում և խոսում Հայաստանի տարածքների գրավման մասին, համատեղ զիջումների քննարկումն անիմաստ է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն արտահայտվեց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանելու օգտին։

Հասկանալի է, որ արցախյան հարցը, ինչպես և բուն Մադրիդյան սկզբունքները բավական զգայուն թեմա է հայ հասարակության համար։

Քանի որ Փաշինյանն իր առջև նպատակ է դրել (համենայնդեպս, հայտարարել է) արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա մինչ այդ նա հանրության աջակցության առավելագույնս բարձր մակարդակը պետք է պահպանի։

Մինչդեռ, այդ սկզբունքների վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտումը կարող է մի կողմից առաջացնել բնակչության, մյուս կողմից` արտաքին խաղացողների` մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դժգոհությունը։

Մադրիդյան սկզբունքները կարող են վարկաբեկել իրենց համախոհներին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հիշեցրեց, որ հայ հասարակության մեջ Մադրիդյան սկզբունքների մասին շատ է խոսվել և, հիմնականում, բացասական։ Թեև պետք է նշել, որ դեռ 2007 թվականին, երբ դրանք առաջարկվել էին միջնորդներին, երկու կողմն էլ հայտարարեցին, որ ընդունում են այն որպես բանակցությունների հիմք`անկախ առկա դիտողություններից և առարկություններից։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հայաստանը վրիպեց Մադրիդյան սկզբունքների հարցում. դրանք պետք է վերանայվեն. Նավասարդյան

«Այդ սկզբունքների օգնությամբ կարելի է ադրբեջանամետ կամ հայամետ տարբերակ մշակել` ամեն ինչ կախված է դիվանագիտական աշխատանքից, երկրների իմիջից և նրանց ուժից», – կարծում է Բոզոյանը։

Քաղաքագետն ավելացրեց, որ մինչ օրս այդ սկզբունքները լրջորեն և փորձագիտական մակարդակով չեն քննարկվել։ Հայաստանի նախկին իշխանությունները քողարկված քաղաքականություն էին վարում` թույլ չտալով հանրային բանավեճեր անցկացնել այդ թեմայի վերաբերյալ։ Պոպուլիստական բնույթի տարբեր հայտարարություններ են հնչել, ինչն ի վերջո հանգեցրել է Մադրիդյան սկզբունքների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման։

Այս թեմայով իրական և օբյեկտիվ գնահատականներով հանդես գալն այսօր հայ հասարակության մեջ ձեռնտու չէ, համոզված է փորձագետը։ Ըստ նրա`հենց դրանով էլ բացատրվում է ՀՀ վարչապետի խուսափողական դիրքորոշումը։

«Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը հայտնի այդ սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու մասին, ապա կվարկաբեկի իրեն։ Այդ իսկ պատճառով դեռ այդ հարցը նա չի մեկնաբանում», – կարծում է Բոզոյանը։

Միևնույն ժամանակ ոչ ոք չգիտի` արդյոք այդ մոդելին այլընտրանք կա, և ինչ տեսք ունի այն։ Քաղաքագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ, այն գոյություն չունի։

«Մեծ հաշվով, այդ սկզբունքների շրջանակում կարելի է լուրջ հաջողությունների հասնել, եթե կարողանանք Հայաստանն ավելի հզոր դարձնել և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում։ Այդ ժամանակ հնարավոր կլինի մեզ համար շահավետ պայմաններ թելադրել», – կարծում է փորձագետը։

Սա հաջողության հասնելու միակ ճանապարհն է, այլապես արցախյան հարցում մեզ անորոշություն է սպասվում։

Սկզբունքները փոխվե՞լ են

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է դարձնում ամենասկզբում և այսօր համանախագահների առաջարկած կարգավորման տարբերակների տարբերությանը։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին` այս անգամ եվրոպացի պաշտոնյայի հետ

«Կարգավորման սկզբունքները դինամիկայում (90-ականների տարբերակից սկսած) գնահատելու դեպքում կարելի է դրական միտում տեսնել», – ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ, հիշեցրեց նա, առաջարկվում էր «խաղաղություն տարածքների փոխարեն» բանաձևը։ Ներկայիս տարբերակում խոսվում է արդեն ժողովրդի ինքնորոշման իրավունքի, հանրաքվեի հիման վրա Արցախի իրավական կարգավիճակի մասին։

Ադրբեջանը, ճիշտ է, խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին հաշվի առնելով աճը, սակայն դա ապագա բանակցությունների հարց է։

Դրա հետ մեկտեղ, նախկին նախարարի կարծիքով, դեռ ազդակներ չկան այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման գնալ։

«Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքներն են։ Այդ ֆոնին հակամարտության կարգավորումն անիրական ու անհնար է», – համոզված է Հարությունյանը։

Հնարավոր են մարտավարական փոփոխություններ

Արմատական փոփոխություններ բանակցային գործընթացում Փաշինյանի օրոք չի ակնկալում նաև «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը։

Центральная площадь Степанакерта, Республика Арцах - Sputnik Արմենիա
Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

Փորձագետը համոզված է, որ իշխանությունը կփորձի խուսափել կտրուկ քայլերից` հաշվի առնելով հայ հասարակության համար հարցի նրբությունը։ Բանակցությունների ռազմավարությունը կմնա նույնը, սակայն հնարավոր են մարտավարական որոշակի փոփոխություններ։

«Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ ապրիլյան քառօրյայից հետո բանակցային գործընթացի տրամաբանությունը կտրուկ փոխելը կարող է լուրջ սպառնալիքների հանգեցնել», – ասաց Վերանյանը։

Փորձագետը կարծում է, որ փոխզիջումներ ենթադրող մոտեցումն ամենակառուցողականն է բանակցությունները շարունակելու տեսանկյունից։

Քանի որ կարգավորում մոտ ապագայում հազիվ թե լինի, պետք է կենտրոնանալ խաղաղ գործընթացում դիրքերի ամրապնդման խնդրի վրա, խորհուրդ է տալիս Վերանյանը։

Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի լուրջ ձեռքբերումը կլինի, և Փաշինյանի հայտարարությունն այդ կապակցությամբ կարելի է այդ մասնակցության ապահովման սկիզբ համարել, համոզված է փորձագետը։

Մադրիդյան սկզբունքները չեն գործում

Այլ մոտեցում ունի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը. նրա կարծիքով, Փաշինյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ինքը` վարչապետը, Մադրիդյան սկզբունքները գործող մեխանիզմ չի համարում։ Եվ 2016 թվականի ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է։

Г. Нахичеван - Sputnik Արմենիա
Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը

«Ըստ էության, նա ասում է, որ եթե կողմերը հետագայում ևս ձևացնեն, թե պայմանավորվածություն են ձեռք բերում ինչ–որ բանի մասին, ապա արդյունքում նոր «քառօրյա պատերազմ» կլինի։ Կամ էլ կրկին կհետևեն Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի զգալի մասն Ադրբեջանին է պատկանում», – կարծում է Հակոբյանը։

Փաշինյանը կարող է որոշել, որ ժամանակն է դադարեցնել բանակցություններն առկա փաստաթղթի շուրջ, կարծում է քաղտեխնոլոգը։

Մյուս կողմից, եթե համանախագահները փաստաթղթի նոր տարբերակ առաջարկեն, բանակցությունները կարող են շարունակվել։ Միևնույն ժամանակ, նոր բանակցություններին պետք է մասնակցի նաև Ստեփանակերտը։

Ամեն դեպքում, Արցախը պետք է հավանություն տա պայմանավորվածություններին, այլապես դրանք կորցնում են իմաստը։ Այդ պատճառով Փաշինյանն արդեն հստակ հայտարարել է, որ խոսելու է միայն Հայաստանի անունից։

«ՀՀ վարչապետի հայտարարությունները պետք է նոր էջ բացեն բանակցային գործընթացում», – ասաց Հակոբյանը։

Վերջում հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը մեկնեց Նախիջևան, որտեղ հայտարարեց ինքնավար հանրապետության տարածքում առկա հզոր զորամիավորումների և հեռահար հրթիռային համակարգերի տեղադրման մասին, որոնք կարող են «խոցել հակառակորդի տարածքում գտնվող ցանկացած թիրախ»։

Սրան հետևեց հայկական կողմի պատասխանն այն մասին, որ մոտ ժամանակները երկիր «Տոռ» համալիրներ են բերվելու։

Փաշինյան–Ալիև ձևաչափով հանդիպում մոտ ապագայում չի նախատեսվում, սակայն կողմերը հնարավորությունը բաց չեն թողնում սեփական ուժը միմյանց ցուցադրելու համար։

Լրահոս
0