ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի հանքարդյունաբերական հսկաներից մեկի՝ «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղորդեց անձամբ նախկին նախարարը։
Արամյանը Կարեն Կարապետյանի կառավարությունում 2016թ-ից զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո նա լքել է նախարարի պաշտոնը` հասկացնելով, որ նոր թիմի հետ աշխատելը ճիշտ չի համարում։
«Վալեքս գրուպը» լեռնամետաղագործական հոլդինգ է, որը կառավարում է Արցախի (Քաշենի պղնձի ու Դրմբոնի ոսկու և պղնձի) և Հայաստանի հանքերը, ինչպես նաև Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որը սև պղինձ է արտադրում (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատը)։ Կոնցեռնը Հայաստանի խոշորագույն արտահանողներից է։