00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Գրիգորյանը պարզաբանում է` ինչու է խզվել «Տաշիր կապիտալի» հետ գործարքը

© Sputnik / Asatur YesayantsМинистр энергетических инфраструктур и природных ресурсов Артур Григорян
Министр энергетических инфраструктур и природных ресурсов Артур Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը պարզաբանել է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» «Տաշիր Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ կառավարության դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գրիգորյանը` մեկնաբանելով իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն։

«Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր «Տաշիր» Ընկերությունների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ»,- գրել է նա:

Նա թվարկել է այդ կետերից մի քանիսը.

1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:
2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի:

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի ձեռքից ուզում են վերցնել Հայաստանի բարձրավոլտ ցանցերի բանալին

Ըստ Գրիգորյանի` վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է:

«Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ, հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել»,- նշել է նա։

Ըստ Գրիգորյանի`չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահից, գոյություն ունի նաև ռազմավարական շահ, և անթույլատրելի է «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

Նախարարի խոսքով` «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով և մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգահամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը:

Գրիգորյանը նշում է, որ այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե «Տաշիր Կապիտալ» ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

Электрические сети - Sputnik Արմենիա
«Տաշիրը» զարմացած է. Կարապետյանը հրաժարվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից»

«Ճիշտ է` «Տաշիր Կապիտալը» ստանձնել էր պարտավորություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգիայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ»,- նշել է նա:

Ըստ նախարարի` նոր ձևավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում «Բարձրավոլտ էլեկտրացանցերում», որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով:

«Միջազգային դոնորների կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» վարկեր տրամադրելու ամենակարևոր նախապայմաններն են հուսալի և պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը և սակագնային երաշխիքը: Նրանք այնքան էլ չեն կարևորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո և նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով»,- գրել է Գրիգորյանը: 

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Артур Григорян - Sputnik Արմենիա
Կառավարությունը կքննարկի լույսի ու գազի սակագների նվազման հնարավորությունը

Բարձրաձայնվում է նաև, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաև հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ:

«Ամենևին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյունքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Կապիտալ» ընկերությանը` կատարված աշխատանքի համար, և փաստել, որ պետությունը ևս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները: Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք և պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում»,- նշել է նախարարը:

Գրիգորյանը պատասխանատվությամբ հայտարարարել է` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր Կապիտալի» վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով:

«Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում «Տաշիր Կապիտալը» կատարեր իր բոլոր պարտականությունները և հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման և պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու և որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի»,- ընդգծել է նախարարը:

Гагик Царукян проголосовал на выборах НС РА - Sputnik Արմենիա
Հայաստանի հանքերում ստուգումներ կանցկացվեն. Ծառուկյանի ընկերությունը բացառություն չէ

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու:

«Ցանկանում եմ անդրադառնալ նաև այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա և չի էլ լինի։ Ես հայտարարել եմ, որ մենք` որպես էներգետիկ ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ և քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք և տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական և բացասական ազդեցությունները»,- եզրափակել է նախարարը։

Նշենք, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել` նշելով, որ հրաժարվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կառավարումից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Տաշիր Կապիտալը» (Սամվել Կարապետյանի հոլդինգի մի մասն է կազմում) հետ պայմանագիր էր կնքվել «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» 25 տարով հավատարմագրային կառավարման վերցնելու մասին։

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ` ԲԷՑ ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալին» հանձնելու նպատակով:

Լրահոս
0