00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաշիրը» զարմացած է. Կարապետյանը հրաժարվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից»

© Sputnik / Asatur Yesayants Электрические сети
Электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տաշիր Կապիտալ» ընկերությունում ապշած են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարությունից։ Ընկերությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» որպես եկամտի աղբյուր երբեք չի դիտարկել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Տաշիր Կապիտալ» ընկերությունը հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կառավարումից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Տաշիր Կապիտալը» (Սամվել Կարապետյանի հոլդինգի մի մասն է կազմում) հետ պայմանագիր էր կնքվել «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» 25 տարով հավատարմագրային կառավարման վերցնելու մասին։

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ` ԲԷՑ ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալին» հանձնելու նպատակով:

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը Մոսկվայի քաղաքապետարանի փողերը գետնի տակ «կտանի»

Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալն» առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:

Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում «Տաշիր Կապիտալը» ներկայացնել է մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում հասարակությանը:

1.      «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:

2.      «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին:

3.      «Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչև 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար: Արդյունքում՝ կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:

Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе - Sputnik Արմենիա
«Տաշիրը» խոշոր գումար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում

Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլևս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալի» կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի և առանց պետական պարտքի վրա ազդեցության:

«Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետևյալն է.

1.      Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:

2.      Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:

3.      Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն:

Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:

Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի ձեռքից ուզում են վերցնել Հայաստանի բարձրավոլտ ցանցերի բանալին

Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:

Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում:

ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսին որոշում էր կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր Կապիտալ»–ին (8,8 մլրդ դրամի բաժնետոմսեր) 5 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին, որը հնարավոր կլիներ երկարացնել նույն ժամանակահատվածով և պայմաններով։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նաև «ՀԷՑ» ընկերության ակտիվների սեփականատերն է։

Կառավարությունն իր որոշումը բացատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «ՀԷՑ»–ի համաժամանակյա աշխատանքի դեպքում ծախսերի օպտիմալացմամբ, ինչպես նաև ներդրումների, կառավարման և միասնական տեխնիակական քաղաքականություն վարելու արդյունավետության բարձրացմամբ։

Լրահոս
0