ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հունիսի 2-ին, ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում հեծանվային մրցույթ է անցկացվելու, որը կազմակերպվում է «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում
Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը ներողամտություն է հայցում: