ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից տեղափոխվող ծխագլանակների խոշոր խմբաքանակ են հայտնաբերել ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի մաքսատան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի ղեկի դիմաց ՀՀ քաղաքացի է եղել։
«Բեռնատարի խուզարկման ընթացքում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են հայկական արտադրության 300 հազար հատ ծխագլանակ», — նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ ապրանքը սահմանված կարգով հայտարարագրված չի եղել։ Ներկա պահին որոշվում է մաքսանենգ ապրանքի վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը։
Լուսանկարներից դատելով` առգրավվել է «Grand Tobacco» ընկերության Classic Ultima տեսակի ծխախոտ։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։