ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ, «Առյուծ» մականունով Սպարտակ Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 20 ոսկե, 8 արծաթե և 4 բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Բուլղարիայում մայիսի 29-ին։ Առաջնության մասնակցել են 13-14 տարեկան պատանիներն ու աղջիկները։
Գևորգյանը հաղթել է Մեծ Բրիտանիայի մրցակցին 54 կգ քաշային կարգում։
Սպարտակ Գևորգյանը բնակվում է Շախտի քաղաքում, 13-ամյա պատանին արդեն Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն է, նա մարզվում է մարզիչ Էդուարդ Մարգարյանի մոտ։