Դավիթ Պետրոսյան
Ուսանողները դադարեցրել են դասադուլն ու սպասում են ռեկտորի առողջացմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
«Հաշվի առնելով, որ Արամ Սիմոնյանի առողջությունը վատացել է, մենք` ի աջակցություն, դադարեցրել են բողոքի ակցիաները` գործադուլները, դասադուլները։ Բայց գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար»,– ասաց Դավիթ Պետրոսյանը։
ԵՊՀ ուսանողները կշարունակեն դասադուլը, երբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կառողջանա ու դուրս կգրվի հիվանդանոցից։