00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում դիպլոմներ են վաճառվո՞ւմ. լուրերը հասել են նախարարին

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության և գիտության նախարարը հայտարարեց` կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը խոստանում է միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր:

«Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել և հուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ: Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագ լուծում ստանա»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է որ ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտում առկա են նաև օրենսդրության հետ կապված խնդիրներ, որոնց հնարավորինս կարճ ժամկետում լուծում կտրվի, որպեսզի ոլորտը չտուժի: 

«ՄԿՈՒ-ն անչափ կարևոր ոլորտ է. մասնավորապես որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերի միջոցով, որի հետևանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում: Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում, իսկ սա բավականին մեծ թիվ է: Բացի այդ՝ մի քանի գերատեսչություններ ևս մեծ հույսեր են կապում այս ոլորտի հետ, ավելին՝ առաջարկում Կառավարության ծրագրում ներառել որոշակի լուծումներ»,- նշել է նախարարը:

Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև պետական որակավորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը:

«Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաև իրավապահ մարմինների հետ: Այս հարցում ապավինում եմ ձեր համագործակցությանը. պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից և հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլ կլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են ուսհաստատությունների խոշորացմանը, սովորողների տեղափոխման կարգում փոփոխությունների կատարմանը, անվճար և վճարովի տեղերի տրամադրմանը և այլ խնդիրների:

Նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենները ոլորտային խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել:

Լրահոս
0