00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց, որ ինքը ֆաշիստ չէ, որպեսզի մահ ցանկանա ԼՀԲՏ ներկայացուցիչներին, բայց նրանց հայացքները քարոզելն անթույլատրելի է համարում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Սեռական փոքրամասնությունների քարոզչությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության համար, լրագրողներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Президент Армении Армен Саркисян принял Элтона Джона (27 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էլթոն Ջոնի հայաստանյան այցը` նախագահի նստավայրից մինչև բարեգործություն

Ինչպես նշեց Շարմազանովը, երգերի ու երաժշտության մասին խոսելը մի բան է, բոլորովին այլ բան` ԼՀԲՏ քարոզչության մասին խոսելը։

«Ես պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը պահպանում է քրիստոնեական և ազգային արժեքները։ Եվ այստեղ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու համասեռամոլների պաշտպան, ես դեմ կլինեմ»։ Կարծում եմ, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, որպեսզի նոր արժեքներ հորինենք, որոնց համաձայն պետք է ապրենք։ Ուստի մեր կարծիքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ մեկի դեմ։ Հայաստանում Էլթոն Ջոնը մի քանի հայտարարություններ է արել։ Այդ թվում` հիվանդ երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին, մենք դա ողջունում ենք։ Բայց ԼՀԲՏ-ի հարցում մեզ համար փոխզիջումներ չկան», — ասաց Շարմազանովը։

Նրան հարցրին, թե ինչպիսի ճակատագիր է տեսնում Հայաստանում բնակվող ԼՀԲՏ ներկայացուցիչների համար և համաձա՞յն է արդյոք, որ նրանք գոյություն ունենան։ Շարմազանովը զարմացավ։

«Ի՞նչ եք ասում… Ես, ինչ է, ֆաշի՞ստ եմ։ Նրանք բոլորի պես ապրելու իրավունք ունեն։ Ես նրանց դեմ չեմ, այլ դեմ եմ ԼՀԲՏ քարոզչությանը», — հավելեց Շարմազանովը։

Նշենք, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ երգիչ Էլթոնը Ջոնը։ Նա եկել է «Երևան` իմ սեր» բարեգործական նախագծի շրջանակում։ Երգիչը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ԼՀԲՏ հանրությանը, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրներին։

Լրահոս
0