ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Գունավոր կեղծամով և «Դուխով» գրությամբ գլխարկով հասկի ցեղատեսակի շունը Diario Popular արգենտինական առցանց պարբերականի աստղ է դարձել։
Հոդվածի հեղինակները գրում են, որ շունը չէր ուզում բաց թողնել Հայաստանում անցկացվող ակցիաները։
Նա եկել էր Հանրապետության հրապարակ ՀՀ վարչապետ ընտրելու օրը։
Հոդվածի հեղինակները հրապարակել էին ակտիվիստ շան լուսանկարը և պատմել նրա պատմությունը «Ձեր կենդանիները» բաժնում։ Շան համար կարելի է նաև քվեարկել, այս պահին նա 5 աստղ ունի։