00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հարավգազային միջանցքը» որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործոն. կաշխատի՞, թե՞ ոչ

© AP Photo / TefkenГазопровод Баку-Тбилиси-Джейхан
Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանն առայժմ կանգնած է Հարավկովկասյան խողովակաշարը «լցնելու» խնդրի առաջ։ Բայց մշուշոտ ապագայում, եթե նախագծին միանա իրան–իրաքյան գազային տանդեմը, խնդրի առաջ կկանգնի Ռուսաստանը

Ադրբեջանում հանդիսությամբ և համապատասխան բոլոր արարողություններով տեղի ունեցան «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագծի առաջին փուլի գործարկման միջոցառումները։ Ինչպես ենթադրվում է` դրանով ադրբեջանական գազը կառաքվի Եվրոպա։

Ադրբեջանական գազը կհոսի Հարավկովկասյան խողովակաշարով, որն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Հետո կանցնի Տրանսանատոլիական գազատարով (TANAP)` Վրաստանի և Թուրքիայի տարածքով և, վերջապես,  Տրանսադրիատիկ գազատարով (TAP), որն անցնում է հարավ–եվրոպական երկրների տարածքով։ Այդ առումով տեղին է նշել` այժմ Հարավարևելյան Եվրոպան հարյուր տոկոսով կախված է ռուսական խողովակաշարից։

TANAP-ի գործարկումը տեղի կունենա այս տարվա հունիսի 12–ին Թուրքիայում, իսկ TAP–ի գործարկումը` 2020թ–ին։

Նույնիսկ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերոհիշյալ գազատարները լցնելու հեռանկարները չի կարելի բացարձակ անամպ անվանել, քանի որ Ադրբեջանում գազի արդյունահանումը նվազում է, իսկ միջինասիական երկրների միանալն անխուսափելիորեն կառաջացնի լրացուցիչ խնդիրներ, այդ նախագծերը որոշակի ռիսկեր են պարունակում ռուս մատակարարների համար։

Մասնավորապես, «Գազպրոմի»  համար. մասնագետները նշում են, որ եվրոպացիներն ամեն դեպքում չեն կորցնի հետաքրքրությունը ռուսական գազի մատակարարման նկատմամբ։ Այդ մասին վկայում են որոշ եվրոպական երկրների ղեկավարների խոսքերը և գործողությունները, օրինակ` Գերմանիայի և Ավստրիայի, որոնք սատարում են «Հյուսիսային հոսք 2» նախագծի առաջխաղացմանը։

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Բաքվի «Հարավային գազային միջանցքը». խողովակը կա, մնում է գազ գտնել

Իսկ եթե ընդունել ՀԳՄ–ը` որպես նորմալ շուկայական մրցակցություն, ապա, փորձագետների խոսքով, միջանցքը վերահաս սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն ապագայում, եթե այդ ուղղությանը այլ մատակարարներ միանան, ապա դա լուրջ մրցակցություն կլինի ռուսական գազի համար ։ Իրագործման դեպքում Ադրբեջանը չի կարողանա արտահանել տարեկան ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր գազ, բայց եթե նախագծին միանան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Թուրքմենստանը, Իրաքը` արտահանման ծավալը կկազմի տարեկան 30 մլրդ խորանարդ մետր։

Տեսականորեն դա կարող է հանգեցնել նրան, որ նախագիծը կսկսի լուրջ մրցակից լինել Ռուսաստանի համար` էներգակիրները Եվրոպա առաքելու հարցում։ Միաժամանակ պետք է նշել, որ Իրաքի  և, հաշվի առնելով ստեղծված իրողությունները, Իրանի միանալն ամեն դեպքում հարցականի տակ է։

Եվս մի նուրբ պահ կա. հիմնական նավթագազատարների մեծամասնությունը, որոնք էներգակիրները Կասպյան տարածաշրջանից առաքում են Եվրոպա, անցնում են արցախյան հակամարտության կողմերի առաջնային դիրքերի անմիջական հարևանությամբ գտնվող շրջաններով։ Իսկ դա նշանակում է, որ ռազմական ցանկացած խոշոր պոռթկում վտանգի տակ կդնի այդ էներգետիկ մայրուղիները։

Գազային և նավթային խողովակների անվտանգության լիակատար ապահովմանը կարելի է հասնել երկու պայմանների կամ այդ պայմանների համատեղման դեպքում. հակամարտության գոտում ռազմական գործողությունների բացառում և խնդրի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակ։ Երկրորդ պայմանն ադրբեջանական կողմի բացարձակ ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով ներկա փուլում քիչ հավանական է, իսկ լայնամասշտաբ գործողությունների բացառումը լիովին հավանական է։

Ամեն ինչից զատ` խողովակաշարերի անվտանգության հարցն Ադրբեջանին զսպելու դեր է խաղում։ Արցախը ընդհանրապես շահագրգռված չէ նախաձեռնել զինված բախումներ` ո՛չ լոկալ, ո՛չ լայնածավալ։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին` այս անգամ եվրոպացի պաշտոնյայի հետ

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում բռնատիրական ռեժիմի գոյությունը լիովին կախված է երկրում էներգակիրների նկատմամբ լիակատար վերահսկողությունից։ Վերջերս Freedom House  միջազգային կազմակերպությունը բացասաբար է արտահայտվել հենց այդ էներգետիկ նախագծի մասին, որին աջակցում է Եվրամիությունը, այն տեսանկյունից, որ այն նոր շահաբաժիններ կտա Ադրբեջանի ղեկավարությանը։

Ոսկե ձու ածող հավին, որը տվյալ դեպքում գազատարի տեսք ունի, ոչ ոք երբեք չի մորթի։ Հակառակը, փայփայում են յուրաքանչյուր փետուրը, առավել ևս, երբ այդ հավը միակն է, որը կերակրում է և ապահովում երկրի քաղաքական վերնախավի բարեկեցությունը։

Լրահոս
0