00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդը հաղթում է, երբ որոշում է հաղթել ու հույսը դնում է միայն ինքն իր վրա. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Премьер-министр Армении Никол Пашинян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում անդրադարձավ ոչ միայն 1918թ–ի, այլև 2018–ի ապրիլ–մայիս ամիսների պատմական իրադարձություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, ոչ թե ծառա էր, այլ տեր։ Անդրադառնալով 1918թ-ին հռչակված Հայաստանի Առաջին անկախ Հանրապետության հիմնադրմանը` Սարդարապատի հուշահամալիրում իր շնորհավորական ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդունեց շքերթը

«Ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն` առաջին անգամ հիմնադրվեց մի պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, իշխաններին, այլ ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն»,- ասաց նա։

Առաջին Հանրապետությունը ոչ թե նվեր ստացավ իր անկախությունը ինչ- որ մեկից, այլ նվաճեց արյունով` հերոսամարտերով։

Իսկ թե ինչպես սոցիալական ու բարոյական ծանր վիճակում գտնվող հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թուրքական բանակին, Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ դա տեղի ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ պատմության մեջ, վերջին 400 տարում առաջին անգամ հայ ժողովուրդը հույսը դրեց միայն իր վրա։

«Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը, որ քաղաքացիներին պատկանող պետությունն է միայն, որ կարող է ապահովել մեր անվտանգությունն ու մեր երաշխիքը»,- ասաց նա` հավելելով, որ հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի անձնազոհ առաջնորդ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր, այնպիսի զորահրամանատարներ, ինչպիսիք էին Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը։

Հայ ժողովուրդը, Փաշինյանի խոսքով, հաղթում է, երբ ցանկանում է հաղթել որոշում է հաղթել ու հույսը դնում է միայն ինքն իր վրա, հավատում իր անցյալին ու ապագային։

«Սա է հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը։ Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ մեր հույսը դնելու ենք մեզ և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, երբ անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել մեր ժողովրդի և պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ և տիրոջ այդ զգացումը ոչ թե միայն իրավունք է, այլև պարտականություն»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի դիտարկմամբ` հենց այսպես Սարդարապատի հերոսամարտից 100 տարի անց` 2018թ-ի ապրիլ-մայիսին, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը` տեր դառնալով սեփական հայրենիքում։

Благославление армянских войск перед сардарапатской битвой - Sputnik Արմենիա
Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է

«Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպես դա պատահեց և ինչու։ Պատասխանը հետևյալն է` հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին ու ապագային»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հայ ժողովրդի երակներում հոսում է Սարդարապատի հերոսների արյունը։ Ու թեև Հայաստանի առաջին հանրապետությունը ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ, բայց այն դրեց պետականության այն հիմքերը, որոնք թույլ տվեցին, որ Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկվի որպես լիարժեք հանրապետություն ու հետագայում էլ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից ու դառնալ միջազգայնորեն ճանաչված երկիր։ Սարդարապատի հերոսական ոգու կանչով էր, որ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ նաև Արցախում ու գրեց իր պատմության հերթական հերոսական էջը։

Փաշինյանը հայտարարեց, որ այլևս երբեք հայ ժողովրդին որևէ մեկը չի նվաստացնի ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով։ ՀՀ քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության, անկախության ու հավատի կորուստ։ Ժամանակակից սերունդը` որպես Առաջին Հանրապետության հիմնադիրների սերունդ, պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Լրահոս
0