ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում` մայիսի 28-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` մայրաքաղաք Երևանում մայիսի 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: