00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1–ինն անհասկանալի է, 2–դը՝ սխալ․ ՊՆ նախկին փոխնախարարները` Փաշինյանի նշանակումների մասին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил нового главу Генштаба ВС во время встречи с высшим офицерским составом (25 мая 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил нового главу Генштаба ВС во время встречи с высшим офицерским составом (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունում վերջերս տեղի ունեցած փոփոխություններն ամենատարբեր մեկնաբանությունների առիթ դարձան։ Ոմանք դժգոհ են Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը գնահատելու համար ժամանակ է պետք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը Դավթյանին ճանաչում է դեռ նախորդ դարի 90-ականներից, այսինքն՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից ու չի շտապում քննադատել այս կադրային որոշումը։

Артак Давтян - Sputnik Արմենիա
Նոր նշանակում զինված ուժերում

«Նրա մարդկային հատկությունների մասին միայն դրական կարծիք ունեմ։ Սակայն չեմ կարող դատել՝ ինչպիսին կլինի նա որպես Գլխավոր շտաբի պետ։ Ես գիտեի նրան որպես շարքային ազատամարտիկ, բայց հասկանալի է, որ այն ժամանակվանից նա իր կարիերայում առաջ է գնացել, կրթություն է ստացել, նաև ուսադիրների աստղերը շատացել են», — ասում է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Դավթյանի աշխատանքն այդ պաշտոնում գնահատելու համար պետք է հետևել այդ աշխատանքին, այսինքն՝ պետք է մի փոքր սպասել։

«Եկեք տեսնենք՝ ինչպես կաշխատի», — խորհուրդ է տալիս նախկին բարձրաստիճան զինվորականը։

Ընդհանուր առմամբ, Քոչարյանը կարծում է, որ հայկական բանակը պետք է լուրջ մոդեռնիզացիա անցնի, և դա վերավերում է ոչ միայն սպառազինությանը, այլև կադրային կազմին։

«Մենք որպես պատերազմող երկիր պետք է ունենանք ժամանակակից, արդյունավետ բանակ, մեզ լայն աշխարհայացքով ու ծավալուն գիտելիքներով սպաներ են պետք։ Նաև հսկայական ֆինանսական ներհոսք ու հզոր զենք է պետք», — հավելեց Քոչարյանը։

Միաժամանակ, մեր զրուցակիցը կարծում է, որ Դավթյանի նախորդին՝ Մովսես Հակոբյանին, ԶՈՒ գլխավոր տեսուչ նշանակելու որոշումը սխալ էր։ Քոչարյանի խոսքով՝ Հակոբյանին ոչ թե պետք էր այսքան բարձրաստիճան պաշտոնի նշանակել, այլ պետք էր Արցախ ուղարկել։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ–ն զգուշացնում է` որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա. Արծրուն Հովհաննիսյան

«Երբ Մովսես Հակոբյանը Գլխավոր շտաբի պետ էր, ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ բացթողումներ ունեցանք։ Նրան պետք էր ուղարկել Արցախ, որ շտկի այդ թերությունները, ամրապնդի Պաշտպանության բանակի դիրքերը։ Հակոբյանը պետք է ավելի ցածր պաշտոնում մեղքը քավեր», — կարծում է Քոչարյանը։

Արտակ Դավթյանի նշանակումը չի ողջունում մեկ այլ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ արդեն տասը տարուց ավելի է թողել է ծառայությունը, սակայն երբեք անտարբեր չի եղել բանակում կադրային որոշումների ու բարեփոխումների նկատմամբ։

Աղաբեկյանը 1994 թվականից ճանաչում է Արտակ Դավթյանին, վերջինս այն ժամանակ Մեղրիի գնդի շտաբի պետ էր, ու Աղաբեկյանի ասելով՝ խիզախ կապիտան։

«Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել`ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ, անհանգիստ եմ», — գրում է Աղաբեկյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ ։

Լրահոս
0