00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցտեսությո՞ւն կոռուպցիա. ինչպես Հայաստանի իշխանություններին նոկաուտ արեցին 1–ին ռաունդում

© Sputnik / Петр Чернов / Անցնել մեդիապահոցПод зонтом
Под зонтом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր կառավարությունն ուրախացնում է հայաստանցիներին ոչ ստանդարտ որոշումներով, իսկ ԱԱԾ-ն` ղեկավարին փոխելուց հետո, արդեն երկու խոշոր կոռուպցիոն սխեմա է բացահայտել։ Այդ ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիր Վարդան Ալոյանը հիշել է կոռուպցիայի դեմ հարյուրամյա պայքարի, փոխնախարարների «իմպորտնի» սիգարետների ու նախկին մարզպետների առանձնատների մասին։

Ուղիղ մեկ դար առաջ, իսկ ավելի կոնկրետ` 1918 թվականի մայիսի 8-ին, բոլշևիկների կառավարությունն իր որոշմամբ արգելեց կաշառքները։ Ու կոռուպցիայի դեմ անհաշտելի պատերազմ սկսեց։ Պայքարը դաժան էր, երկարատև, իսկ թե ով հաղթեց, լավ գիտենք։

Հարյուր տարի անց ժողովրդական կառավարությունը կաշառակերությանը  պատերազմ հայտարարեց Հայաստանում։ Մեր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հայտարարեց «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» ծրագրի մասին։ Հսկիչ պալատի նոր ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ընդհանրապես չի կասկածում, որ հաղթելու են։

© Sputnik / Aram NersesyanԱրտակ Զեյնալյան
Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արտակ Զեյնալյան

«Բարև, կոռուպցիա, ես քեզ սպասում էի։ Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս», — սա իր խոսքերն են։ Կարելի է ասել՝ կարգախոսը։ Աստված տա, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվի։

© Sputnik / Petros LagesyanԱրշակ Սադոյան
Аршак Садоян - Sputnik Արմենիա
Արշակ Սադոյան

Կստեմ, եթե ասեմ, որ երրորդ  հանրապետության 28 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ չեն պայքարել։ Փորձում էին, այն էլ՝ ոնց։ Ով չի հիշում Արշակ Սադոյանի ջղային ելույթները, որոնք նա թախծոտ ձայնով արտաբերում էր ԱԺ-ի երրորդ խուսափողից`մազութ ուտողների մասին, գողացած միլիոնների ու վերջապես՝ ի՞նչ գումարով է Հրանտ Բագրատյանն իր փորք աշխատավարձով «Մալբորո» ծխում։

© Sputnik / Karen Yepremyan Հրանտ Բագրատյան
Заседание Национального собрания РА. Грант Багратян  - Sputnik Արմենիա
Հրանտ Բագրատյան

Մի փոքր ձևափոխելով Վլադիմիր Վլադիմիրովիչի հայտնի արտահայտությունը՝ հարց տանք, իսկ ինչ-որ մեկին նստացրե՞լ են։ Իմ հիշելով 90-ականներին «թեթև նստեց» Թեյմուրազյան ազգանունով նախարարը (1994 թվականին` թեթև արդյունաբերության նախարարը-խմբ․), վերջին տարիներին էլ գլխավոր «թոշակառու» Վազգեն Խաչիկյանը (12 տարով դատված Սոցապ հիմնադրամի նախագահը-խմբ․)։

Վերջ։ Ստացվում է, որ մարդիկ, որոնք գողացել են ու չեն բռնվել մեկ, նույնիսկ երկու լեգիոն են կազմում։ Այս դեպքում լեգիոնը պատկերավոր արտահայտություն չէ, այլ կոնկրետ թիվ։ Հռոմեական լեգիոնները 5500 մարդուց էին կազմված։

Заседание Правительства РА. Артур Давтян - Sputnik Արմենիա
2017թ.-ին կոռուպցիայի մեջ մեղադրվել է 101 պաշտոնյա

Մի խոսքով՝ եթե խորհրդային իշխանությունը պարտվեց կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Հայաստանի նախկին իշխանություններն առաջին իսկ ռաունդում նոկաուտի ենթարկվեցին։  Ու այդ պարտության գագաթնակետը, իմ կարծիքով, Սյունիքի նախկին մարզպետի առանձնատունն է, որը «Մայր Հայաստանին» հավասար խոյանում է Երևանի վրա։

Փաստ է, որ նոր իշխանությունների համար հեշտ չի լինելու։ Մեր «լեգիոներները» փորձված են ու հիմար չեն։ Միայն մեկ օրինակ բերեմ։ Մի նախկին նախարարի մասին պատմում են, որ դեռ 15 տարի առաջ ծեր հոր հետ նոտարի մոտ է եկել ու պաշտոնապես թուղթ է ձևակերպել, որ հայրը նրան կանխիկով մեկ միլիոն դոլար է նվիրում։ Նոտարի պարտականությունների մեջ չի մտնում ճշտել՝ որտեղից ավտոբուսի նախկին վարորդին՝ ներկայիս թոշակառուին այդքան գումար։ Նա պետք է օրինականացնի այդ գումարի փոխանցումը։ Այո, փոխանցեց։ Իսկ դու՞ք ստացող, հաշվեցի՞ք, ուղիղ մեկ միլիո՞ն է։ Այո, ուղիղ միլիոն։ Ու այս փաստը հաստատող դրոշմակնիք է դնում։

© Photo credit: PHOTOLUREՎազգեն Խաչիկյան
Вазген Хачикян - Sputnik Արմենիա
Վազգեն Խաչիկյան

Ծնողը մահացել է, իսկ փաստաթուղթը մնացել։ Հիմա, եթե նոր իշխանությունները հարցնեն՝ որտեղից նրան այսքան հարստություն, սպառիչ պատասխան կստանան․ ես պետությանը չեմ թալալնել, հայրս է ինձ միլիոն թողել։ Իսկ ես խելացի կերպով ներդրել եմ այն ու բազմապատկել։

Թեև անկեղծ, ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է ոչ թե չբռնված գողերի, այլ այն երիտասարդ ու մաքուր մարդկանց ճակատագիրը, որոնց հիմա ղեկավարներ պաշտոններ են տալիս։

Վաղուց` դեռ խորհրդային տարիներին, հարևանիս՝ ավտոտեսչության կապիտանի  հետ ինչ-որ տոն էինք նշում։ Ու երբ երկրորդ շիշն էր վերջանում, ես որոշեցի նրան ինձ վաղուց հուզող հարց տալ։

— Անկեղծ ասա, ինչքա՞ն պետք է աշխատավարձ ստանաս, որ կաշառք չվերցնես։

Նա երկար մտածեց, մտքում գցեց-բռնեց, հետո հոգոց հանեց․

— Գումարը կարևոր չէ, ինձ համար արդեն ուշ է, ես սովոր եմ։ Այ, եթե ամենասկզբից․․․

Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
ՊՆ վարչության պետի տեղակալը կալանավորվել է կաշառակերության մեղադրանքով

Իհարկե, ներկայիս նախարարների աշխատավարձերն ավելի շատ են, քան ժամանակին վարչապետ Բագրատյանինն էր։ Բայց, ամեն դեմքում մենք, ամենահարուստ երկիրը չենք, ու նախարարների աշխատավարձերն էլ են դոլարով հազարից մի փոքր ավել է ստացվում։

Օրերս լրիվ երիտասարդ մի նախարարի մասին խոսակցություն եմ լսում, ասում են, որ նա արդեն տասներորդ օրն է նույն կոստյումով է աշխատանքի գալիս։ Դա հասկանալի է, երիտասարդ տղա է, միշտ ջինսով է եղել և ահա` նախարարի պաշտոն։ Հնարավոր է, դա նրա միակ կոստյումն է։ Սակայն շուտով նա կհասկանա, որ նախարարի պաշտոնը պարտավորեցնում է ունենալ ոչ թե մեկ, այլ ասենք տասը հատ՝ տարբեր իրավիճակների ու ժամանակների համար։ Ու ոչ թե 50 հազար դրամանոց, այլ գոնե 350։ Նաև համապատասխան փողկապներ, վերնաշապիկներ ու կոշիկներ են պետք։ Կինն էլ պետք է համապատասխան հագնվի, նաև․․․ Եվ ահա այդ ժամանակ երիտասարդ նախարարի աշխատասենյակում կարող է վերոհիշյալ լեգիոնից գայթակղիչ հայտնվի՝ ձեռքը ճամպրուկ բռնած ու միանգամից բոլոր ֆինանսական խնդիրները լուծելու առաջարկով։

Մենք վերջին տարիներին հաճախ ենք հարևան Վրաստանի կողմ նայում՝ բարի նախանձով ու զարմանքով նշելով, որ նրանց հաջողվել է հաղթահարել կաշառակերությունն ու կոռուպցիան։Սակայն Սահակաշվիլին շատ ավելի հեշտ կետից է մեկնարկել։ Այն ժամանակ ամերիկացիները հատուկ հիմնադրամ էին հիմնել, որը կրկնակի, եռակի բարձրացնում էր կոռուպցիոն ռիսկերի գոտում գտնվող բոլոր մարդկանց աշխատավարձերը` սկսած պարեկային ծառայության աշխատակցից, վերջացրած դատախազներից ու նախարարներից։ Ու կոռուպցիայի դեմ պայքարում առաջին ռաունդը վրացիները հեշտորեն հաղթեցին։

Սակայն հիմա իրավիճակը մի փոքր այլ է, ամերիկյան փոխանցումերը դադարել են, ու Վրաստանում հաճախ լինող մարդիկ ասում են՝ երկիրը զիջում է իր դիրքերն ու հետ գլորվում։ Շատ ափսոս կլինի, եթե մեր հարևանները, որոնց այս հարցում ուզում ենք հավասարվել, պարտություն կրեն։

Իսկ եթե մենք չկարողանանք հաղթել, դա ողբերգություն կլինի։ Ընդ որում՝ ոչ միայն Նիկոլի ու նրա թիմի, այլ ողջ ազգի համար։

Լրահոս
0