ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, «Զիլ» 130 մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 26-ին, 10։30-ի սահմանում։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ «Գազելի» մեջ եղել են 20 ուղևոր, ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։