ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում հնարավոր է նաև` կարկուտ տեղա:
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում նույնպես անձրև կտեղա։
«Հիդրոմետը» հայտնում է, որ այսօր կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 27-28-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր` մայիսի 26-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 26-28, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։