ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում մայիսի 25-29-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: