ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «Գահերի խաղ», «Մեթոդ» և «ՎՄայակովսկի» հեռուստասերիալների աստղ Յուրի Կոլոկոլնիկովը հայտնի լրագրող Յուրի Դուդին պատմել է հայկական ռեստորանում աշխատելու մասին։
Դերասանի խոսքով` հոլիվուդյան աստղ դառնալուց առաջ ստիպված է եղել մատուցող աշխատել և աշխատանքի ընդունվելուց մի քանի օր անց սպասարկել է հայկական հարսանիքի հյուրերին։
«Մեծ հարսանիք էր, շատ մարդ կար։ Մազերը հարդարած կանայք` տոնական հագնված… Այդ խառնաշփոթում խեղճ կանանցից մեկի գլխին ապուր թափեցի», — խոստովանել է արտիստը։
«Հայերը շատ խաղաղասեր ժողովուրդ են, իմիջայլոց։ Չէ՞ որ ես ներողություն խնդրեցի, շատ էի ամաչում արածիս համար», — նշել է դերասանը։
Բացի Ամերիկայի հայ համայնքի հետ շփվելու փորձից, Կոլոկոլնիկովինը Դուդին պատմել է նաև «Գահերի խաղ» սերիալի նկարահանումների և խորհրդային գրող Մայակովսկու մասին։