00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը 2–րդ պլան է անցել. Էրդողանի համար կարևոր է բռնապետությունն ամրացնել

© AFP 2024 / Emmanuel DUNANDПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանի կողմից հիմարություն է բարձրացնել մի քանի տասնյակ պաղեստինցիների մահվան հարցը` միաժամանակ հերքելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար բռնապետությունը պահպանելն ավելի կարևոր է, քան աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով Իսրայելի Քնեսեթում հարցի քննարկումը։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա
Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է փոխվել

Նրա խոսքով` Էրդողանը, որն ամեն կերպ պարսավում է Իսրայելին, ձգտում է իսլամական աշխարհի սունիթական մասի առաջնորդ դառնալ։ Հրեական պետությունում ոչ ոք չի պատրաստվում ներել նրան դրա համար, առավել ևս` մեղմել թուրքական ղեկավարության ամբողջ հակաիսրայելական գործունեությունը։

«Բոլոր սպառնալիքները, հավանաբար, նրա համար հետաքրքիր են։ Սակայն նա այդքան էլ սթափ մարդ չէ։ Հիմա Էրդողանի համար ավելի կարևոր է արտահերթ ընտրություններում հաղթել ու թուրք բռնապետի համբավը հաստատել, քան փորձել այս կամ այն երկրում, այդ թվում` Իսրայելում, Հայոց ցեղասպանության ճանաչումը դադարեցնելու փորձ անել», – ասաց Սատանովսկին։

Այդ առումով Էրդողանը հիմարություն է անում` խոսելով 60 մահացած պաղեստինցիների մասին, որոնք ձգտում էին դեպի Գազայի անվտանգության դարպասը` միաժամանակ փորձելով արգելել ավելի քան հարյուր տարի առաջ իրականացրած 1,5 միլիոն հայերի ջարդի ճանաչումը։

«Հավանաբար, նա դա չի հասկանում։ Բայց ի՞նչ արած, Էրդողանն է», – նշեց Սատանովսկին։

Փորձագետը կասկածում է, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները թուրք–իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին կփոխվեն։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

«Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում տեղի ունեցած ողբերգություն է, ու Թուրքիան է դրա պատասխանատուն։ Սումգայիթի դեպքերը, Բաքվում տեղի ունեցածը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը. սա հայ–ադրբեջանական հարաբերությունների պատմությունն է», – ասաց Սատանովսկին։

Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն ու Իսրայելի կողմից դրա ճանաչումը, ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունները, նրա խոսքով, Ադրբեջանի հետ հարաբերություններին ոչ մի առնչություն չունեն։

«Իմ տեսակետից դա բացարձակ հիմարություն է, ու Էրդողանի համար սովորական սադրանք։ Էրդողանը որքան հնարավոր է փչացրել է Իսրայելի հետ հարաբերությունները», – ասաց Սատանովսկին։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ պատգամավոր Իցիկ Շմուլին («Սիոնական ճամբար») քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Հայտնի է, որ նման օրինագիծ էր պատրաստվում ներկայացնել Քնեսեթի պատգամավոր Ամիր Օհանան («Լիկուդ»)։ Հայ ժողովրդի ողբերգությունը ճանաչելու կոչ է արել նաև «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ, Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետն ու Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը։

Լրահոս
0