Նարինե Կիրակոսյան
«Հանքարդյունաբերությունը բյուջե մեծ գումար է բերում, և մենք չենք կարող առանց լուրջ հիմնավորման պահանջել փակել հանքերը։ Նույն տեղացիները հողեր են վաճառել «Լիդիան Արմենիային» և «Բնապահպանական ճակատը» բազմիցս աշխատել է նրանց հետ, դատական գործեր են եղել, բայց այդ ամենը հարթվել է։ Հիմա ի՞նչ եղավ։ Պատճառը վերջին վթարն էր, որից ջրագիծ վնասվեց, և մարդիկ վտանգ զգացին»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` բողոքի վերջին ալիքը ձևավորվեց, որովհետև մարդիկ հասկացան, որ այն բացատրությունը, որ ռիսկերը կառավարվում են, վտանգ չկա այդքան էլ այդպես չէ։