00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարոնն ընդդեմ Ալենի. Երևանի քաղաքապետը պատասխանեց Սիմոնյանին

© Sputnik / Aram NeresyanАлен Симонян возле Дома правительства (22 мая 2018). Еревaн
Ален Симонян возле Дома правительства (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարոն Մարգարյանը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նամակ է հղել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանին։

Նա բացատրել է, թե ինչու է Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն ուղարկել ԿԸՀ։

«Մեկ շաբաթից ավել միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ (պատգամավոր և ավագանու անդամ), Ձեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով, իսկ Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»,- նշել է Մարգարյանը:

Ալեն Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ ստացել է Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ։

Մարգարյանը Սիմոնյանին շնորհավորել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել այս մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում ունեցած ներդրման համար։

Ալեն Սիմոնյանը Երևանի հաջորդ քաղաքապե՞տ. նա հրաժարվել է պատգամավորի մանդատից

«Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով իհարկե բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին:

Mэр Еревана Тарон Маргарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Քաղաքապետաորս. ո՞վ կհաղթի Երևանի համար պայքարում

Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,- եզրափակել է Երևանի քաղաքապետը։

Նշենք, որ վերջին շրջանում պարբերաբար խոսվում է Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին։ Այդ խոսակցությունների ֆոնին Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևան քաղաքի ընտրություններին, ինքը եղել է քաղաքապետի թեկնածուներից մեկը։ 

«Եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն դնել ինձ վրա, ես գուցե համաձայնեմ»,- ասել էր Սիմոնյանը` ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Լրահոս
0