ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Սքոթսդեյլի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Էմմա Փչաքջյանին, որը 250 հազար դոլարի թանկարժեք զարդեր է գողացել իր աշխատավայրից` Diamond Craft Fine Jewelry ոսկերչական խանութից: Կինը պատրաստվել է պատմական հայրենիք փախչել։ Աղմկահարույց պատմության մասին պատմում է Abc15.com-ը` հղում անելով ոստիկանությանը։
Գողությունը գրանցվել է մայիսի 1-ից առաջ. խանութի տերերը հայտնաբերել են, ադամանդե մատանիներից մեկը չկա։ Սկզբում նրանք պարզապես ցանկացել են գույքագրել ապրանքը, բայց Փչաքջյանը հրաժարվել է մասնակցել դրան։ Հաջորդ օրը կինը աշխատանքից դուրս է եկել։
Հասկանալի է, որ դրանից հետո նրան անմիջապես կասկածել են գողության համար։ Գույքագրումից հետո պարզվել է, որ 250 հազար դոլարի ապրանք չկա։ Այդ ժամանակ ոստիկանները մեկնել են Փչաքջյանի տուն և խուզարկություն անցկացրել։
Գողոնի մի մասը` 70 հազար դոլարի թանկարժեք զարդերը, հայտնաբերվել են: Եվս 180 հազար դոլարի ապրանք չեն գտել։
Էմմա Փչաքջյանի խոսքով` նա գողություն է արել, որովհետև ամուսինը զրկվել է աշխատանքից, բացի այդ, նա պատրաստվում էր մայիսի վերջին Հայաստան մեկնել։