ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մետաղական հանքերի գործունեության մասին:
«Մետաղական հանքերի գործունեությունը պետք է համապատասխանեցնել բնապահպանական նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Այսօր չկատարված վճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ ՀՀ կառավարությունը վճռական է մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու հարցում և առաջարկեց, որ այդ գործընթացին ամբողջովին ընդգրկվի նաև մամուլը:
«Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, առանց նեգատիվ հետևանքների»,- ընդգծեց վարչապետը: