ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարը կադրային ջարդ չի անելու։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Ես առաջին իսկ նիստին հայտարարել եմ, որ այն աշխատակիցները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ լինելուց, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, կմնան և կաշխատեն։ Նույնը նաև հակառակը` անկախ հայացքներից, ծանոթներից, եթե չհամապատասխանեն, չեն աշխատի»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Իսկ վտանգավոր հանրային օբյեկտներում նախարարությունն այս պահին ստուգումներ է իրականացնում։ Ավարտվելուն պես նախարարը խոստացավ հրապարակել արդյունքները։
Հարցին` արդյոք ստուգումներ անցկացնելու են Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում, նախարարը պատասխանեց ստուգումներ լինելու են բոլոր կազմակերպություններում անխտիր, անկախ նրանից, թե ում են պատկանում։