ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել շաքարեղեգի հումք ներկրել և այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել»,- նշված է հոդվածում:
Թերթի տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է: Հայաստանում շաքարավազի արտադրությունը ևս կնպաստի գնի անկմանը, սակայն մենաշնորհն ամեն դեպքում՝ կմնա իրեն, քանի որ Հայաստանում շաքարավազի արտադրության պարագայում այլևս նպատակահարմար չի լինի այլ անձանց կողմից երրորդ երկրից շաքարավազ ներկրել: