00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազգ–բանակ». խաղալիք նախկին վերնախավի ձեռքին, թե՞ խիստ անհրաժեշտություն

© Official site of the Ministry of Defence of RAМинистр Обороны РА Виген Саркисян принял участие на присяге новобранцев, призванных по программе "Это я"
Министр Обороны РА Виген Саркисян принял участие на присяге новобранцев, призванных по программе Это я - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook–ում բուռն բանավեճեր են ընթանում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի բաց նամակների առիթով։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ ստեղծված աղմուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին նրա քննադատությունից հետո դեռ չէր հասցրել մարել, երբ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը հիասթափված է. նա երկու խորհուրդ է տվել նախկին ուսանող Արմեն Գևորգյանին

Այս անգամ Վիգեն Սարգսյանը Facebook–ում քննադատել է Հայաստանի ազգային անվտանգության նոր քարտուղարին` «Ազգ–բանակ» հայեցակարգը չիմանալու համար։ Ի պատասխան` Արմեն Գրիգորյանը նախկին կառավարության անդամներին անվանել են «անհաջողակներ», ինչպես նաև հայտարարել, որ հայրենիքը սիրել չեն սովորեցնում հայրենասիրական խրատներով։

Եվ ահա օգտատերերի ֆեյսբուքյան էջերը ողողված են մեկնաբանություններով` առողջ դատողություններից և տրամաբանական հետևություններից մինչև հայրենասիրական խոսքեր, պաթոս ու վիրավորանքներ։

Sputnik Արմենիան ռազմական փորձագետների հետ զրուցել է «Ազգ–բանակ» հակասական հայեցակարգի մասին և փորձել պարզել` պե՞տք է այն արդյոք Հայաստանին։

Արհեստական օրակարգ

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ «Ազգ–բանակ» հայեցակարգի խնդիրն առաջին հերթին քաղաքական է եղել։

«Պատահական չէ, որ այդ հայեցակարգն առաջադրվել է 2016թ–ի ճգնաժամից հետո` կապված ՊՊԾ գնդի գրավման հետ։ Այդ հայեցակարգում ընկած է հակասությունների աճի պայմաններում հասարակությանը համախմբելու ձգտումը, իհարկե, ի շահ այն վերնախավի, որը տվյալ պահին գոյություն է ունեցել», – ասաց Հարությունովը։

На совете безопасности Армении премьер-министр Никол Пашинян представил нового секретаря СБ Армена Григоряна (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոշտ պատասխան Վիգեն Սարգսյանին. որտե՞ղ է պետք փնտրել Գրիգորյան–Սարգսյան բանավեճի ակունքը

Նրա խոսքով` ծրագրի ևս մեկ բաղադրիչ եղել է հասարակությունը ռազմականացնելու փորձը, որովհետև հայեցակարգի իրագործումն ուղեկցվել է կյանքի այլ ոլորտներում ռազմական գործոնի աճով։

«Այսպիսով, եթե ընդունել, որ դա արհեստական քաղաքական օրակարգ է եղել, ապա դրա իրագործումը չի հաջողվել։ Չի հաջողվել մարել այն հակասությունները, որոնք գոյություն են ունեցել Հայաստանում։ 2018թ.–ի ապրիլ–մայիսի իրադարձությունները հաստատում են դա», – ասաց Հարությունովը։

Նա առանձին ուշադրություն է դարձնում ուսանողների համար տարկետումը չեղյալ հայտարարելու կետին։ Ինչպես ամբողջ հայեցակարգը, այնպես էլ այդ կետը դրական ազդեցություն են կրում, քանի որ այդ միջոցը ենթադրում է զինված ուժերի քանակական զարգացում։

Նրա կարծիքով` դա, ամենայն հավանականությամբ, ապագայում կհանգեցնի երիտասարդության կրթական մակարդակի անկման։

Մյուս կողմից, նման օրակարգի իրագործումը կարող էր տեղ ունենալ, եթե Հայաստանի և Արցախի համար ռազմական սպառնալիքն ավելի բարձր չլիներ։ Այն երկրորդ պլան կմղեր ներքին հակասությունները և կհաջողեր ապահովել համախմբվածություն։

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերի քննարկումներին, ապա հիմա, ի տարբերություն անցյալի առարկայական քննադատության, դրանցում արտացոլվում են իշխանափոխությունը և դրա հետ կապված գործընթացները։

Президент Серж Саргсян посетил военные учения в Арцахе - Sputnik Արմենիա
Պայքարը չի սկսվում և ավարտվում Լեռնային Ղարաբաղում. Սարգսյան

«Առայժմ նախկին և ներկա պաշտոնյաների միջև կարծիքների հրապարակավ փոխանակումն ավելի շատ գտնվում է քաղաքական դաշտում։ Բայց ՊՆ–ի նոր ղեկավարությունը կանգնած է խնդրի առաջ` ինչ անել նախորդ իշխանությունների ժառանգության հետ, մինչ նրանք իրենցը չեն ներկայացրել», – ասաց Հարությունովը։

Նրա կարծիքով` Հայաստանը պետք է համախմբվի պաշտպանության խնդրի շուրջ, բայց դա չպետք է արհեստական լինի, անհրաժեշտ է հայտ ներքևից։

Ուստի հայեցակարգն այն տեսքով, որով եղել է Սարգսյանի օրոք, հազիվ թե պահպանվի։ Ամենայն հավանականությամբ` նոր ղեկավարությունն այն մատուցելու նոր ձև կգտնի։

Հայեցակարգը պետք է

Խնդրին այլ կերպ է նայում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նա կարծում է, որ ծրագիրը թելադրված է չորս հարևաններից երկուսի հետ պատերազմական վիճակով։

«Այն ենթադրում է բնակչության, տնտեսության, պետական ինստիտուտների մոբիլիզացում` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին հակազդելու համար»,– ասաց Նահապետյանը։

Ցանկացած նման հայեցակարգ նպատակ ունի ամրապնդել անվտանգությունը և պաշտպանել երկրի սահմաններն արտաքին ագրեսիայից։

Теван Погосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պողոսյան. «Մենք միշտ ենք ապրել ազգ–բանակ դոկտրինով»

Նրա խոսքով` այդ հայեցակարգը մասամբ կապ է ունեցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքների հետ, որոնք ներառել են Սարգսյանի առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։

Նահապետյանի կարծիքով` այսօր սոցիալական ցանցերում տեղի ունեցող դեպքերը` նախկին նախարարի և Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի վեճն անընդունելի են։

«Այն պետք է տեղի ունենա պրոֆեսիոնալ և աշխատանքային ձևաչափում։ Սա կառուցողական քննարկում չէ», – ասաց Նահապետյանը։

Նա նշեց, որ անվտանգության և պաշտպանության ոլորտի պաշտոնական անձանց կարծիքները, հայտարարությունները, տվյալ դեպքում` ազգային անվտանգության քարտուղարի, մանրակրկիտ ուսումնասիրվում են հարևան երկրների հատուկ ծառայությունների կողմից։

Միաժամանակ, նրա խոսքով` տարակուսանք են առաջացնում Գրիգորյանի խոսքերն այն մասին, որ մարդկանց չպետք է սովորեցնել սիրել հայրենիքը։

Նա բերեց ԱՄՆ–ի և Իսրայելի օրինակը, որտեղ պետական, ազգային խորհրդանիշների նկատմամբ սերը և հարգանքը սերմանվում են վաղ տարիքից։

Լրահոս
0