00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ կարող են աֆրիկացիներն օրինակ ծառայել Հայաստանին, կամ քաղցկեղի բուժման օգտակար միջոց

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցОбследование пациента с использованием позитронно-эмиссионного томографа
Обследование пациента с использованием позитронно-эмиссионного томографа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավային Աֆրիկայում գործում է հնագույն հետազոտական ռեակտորներից մեկը, որտեղ մատչելի բժշկական իզոտոպեր են արտադրում։ Դրանց փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում ութ տարի է քննարկում են, թե երբ և ինչպես միջուկային բժշկության ռեակտոր տեղադրել (քաղցկեղի ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդ)։ Միլիոնավոր գումարներ են ծախսել, բազմահազարանոց աշխատավարձերով փորձագետներ հրավիրել։ Վստահեցրել են, որ շուտով հարևան երկրներից և նույնիսկ Արևմուտքից հիվանդները այստեղ են գալու որակյալ և էժան բուժում ստանալու համար։

Больница - Sputnik Արմենիա
Ապշեցուցիչ վիճակագրություն. Հայաստանում աճում է քաղցկեղով հիվանդների թիվը

Քչերը Հայաստանում կմտածեին, որ իզոտոպներով ոչ միայն Եվրոպայում կամ ԱՄՆ–ում են մարդկանց բուժում, այլև նույնիսկ Հարավային Աֆրիկայում։ Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2018» ֆորումի ժամանակ նման մի նախագծի ղեկավարը` Քելվին Քեմը, ամենամյա մրցանակներից մեկին արժանացավ։ Հավանաբար, նրա մեջ նկատեցին ոչ միայն մտածելու, այլև գործելու ունակությունը։

Միջուկային ֆիզիկայի համաշխարհային կենտրոններից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, ՀԱՀ–ում հետազոտական ռեակտոր է գործում։ Ընդ որում` աշխարհում հնագույներից մեկը` այս տարի լրանում է Հարավային Աֆրիկայի միջուկային էներգետիկայի պետական կորպորացիայի (NECSA) գործունեության 70 տարին։

«Իրավացի եք, մենք հեռու ենք գտնվում համաշխարհային հետազոտական կենտրոններից։ Այդ պատճառով շատ հարցերում հույսներս սեփական ուժերի վրա էինք դնում։ Ե՛վ իզոտոպների արտադրության, և՛, իհարկե, տեղափոխման` հենց այդ մեծ հեռավորության պատճառով։ Շատ բան է կախված մասնագետների որակավորումից։ Այդ պատճառով էլ մեր երկրում ուսանողների, այդ թվում` ապագա միջուկային ուռուցքաբանների համար կրթաթոշակների զարգացած համակարգ է գործում։

Արդյունքը մեզ ուրախացնում է։ Յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ հիվանդին մեր դեղորայքն են ներարկում։ Յուրաքանչյուր երեք ժամը մեկ որևէ մեկի կյանքը փրկում», – «Ատոմէքսպո»–ի ժամանակ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Քելվին Քեմը։

Հայկական իժի խայթոցը մահացու չէ և կիրառվում է մաշկի քաղցկեղի բուժման ժամանակ - Sputnik Արմենիա
Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար

Հարավային Աֆրիկայում ապրելով` բժիշկ Քեմը լավ գիտի, թե ինչ է նշանակում հարուստների և աղքատների տարանջատումը։ Սակայն քաղցկեղ ունեցող մարդը չի ցանկանում մահանալ` ապրի նա Յահանեսբուրգի կենտրոնում, թե տափաստանի ծայրին ծվարած թիթեղյա տնակում։ Քեմն ու իր աշխատակիցներն ամեն օր կրկին ապացուցում են դա։

«Մեզ հաջողվեց մինչև երկու հազար դոլար նվազեցնել իզոտոպային բուժման մեկ կուրսի արժեքը։ Իսկ այժմ ուզում ենք կրկնապատկել արտադրությունը, որպեսզի բուժումն ավելի էժան լինի։ Չէ՞ որ որքան մասշտաբները մեծ են, այնքան ցածր է գինը։ Գուցե, եկամուտը մի փոքր քիչ լինի։ Սակայն մեր գործում կարևորը ոչ թե փող աշխատելն է, այլ մարդկանց առողջացնելը», – ասում է նա։

ՀԱՀ մատչելի բուժում ստանալու համար ավելի շատ մարդիկ են գալիս (զարգանում է այն բժշկական զբոսաշրջությունը, որը ցանկանում են զարգացնել նաև Հայաստանում)։ Իսկ բժշկական իզոտոպները մի շարք երկրներ են արտահանում։ Այդ թվում` Աֆրիկայի մյուս երկրներ, որտեղ նախկինում նման բուժման մասին նույնիսկ երազել չէին կարող։

«Պարզվեց, որ միջուկային բժշկությունը` քաղցկեղի դեմ պայքարի ամենաէժան միջոցն է։ Ինչո՞ւ։ Որովհետև, այն հիվանդությունը կանխում է նախնական փուլում։ Մեթոդը պետք է կատարելագործել, մենք կարծում ենք, որ ապագան դրանն է», – համոզված ասում է Քեմը։

«Ատոմէքսպո» ամենամյա ֆորումն անցկացվեց Ռուսաստանում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։

Լրահոս
0