ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Իրանում հարյուրավոր մարդիկ թունավորվել են սնկերից։ ԻԻՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Գույան հայտնել է, որ թունավորման պատճառով մահացել են 11 մարդ, տուժել` մոտ 800-ը։ Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն։
Ներկա պահին հիվանդանոցներում են 230-ը, տուժածներից երեքի դեպքում լյարդի փոխպատվաստման վիրահատություն են արել։
Զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել Քերմանշահ, Քրդստան, Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան և Համադան նահանգներում։ Պաշտոնյայի խոսքով` առատ տեղումների արդյունքում սնկերն աճել են, և շատ հաճախ անհնար է թունավոր սնկերը տարբերել ոչ թունավորից, և դրանք հայտնվում են տեղի խանութներում։