00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետրոյով աշխատանքի գնացող նոր նախարարն ի՞նչ է առաջարկում գյուղացուն

© Sputnik / Aram NersesyanМинистр сельского хозяйства Армении Артур Хачатрян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр сельского хозяйства Армении Артур Хачатрян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչ խնդիրներ է առանձնացրել իրեն վստահված ոլորտում ու ինչ առաջարկներ է մշակել Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 Մայիս — Sputnik. Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շաբաթ օրն աշխատանքի է գնացել մետրոյով։ Այս մասին նա այսօր պատմեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Մի երիտասարդ նույնիսկ մոտեցավ, խնդրեց լուսանկարվել»,- պատմեց նախարարը։

Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է նախարար Արսեն Թորոսյանը լուծելու առողջապահության խնդիրները. բացառիկ

Արթուր Խաչատրյանը մետրոյի մոտ չի բնակվում, բայց երբեմն օգտվում է դրանից ու սիրում է այդ փոխադրամիջոցը։

Շիրակի մարզպետի պաշտոնում ևս Խաչատրյանը հանրության հետ շփումներից չի խուսափել։

«Գյումրին փոքր քաղաք է, բոլորը բոլորին ճանաչում են։ Առաջին ցույցը, որ տեղի ունեցավ, ես ճանաչում էի կազմակերպիչներին, աշխատանքից վերադառնալիս ուղղակի մոտեցա, խոսեցինք։ Ինչքան հավաքվել են մարզպետարանի մոտ, այնքան ես իջել եմ, մարդկանց հետ խոսել։ Մինչև իմ հրաժարական տալը, մինչև վարչապետի հրաժարական տալը, մարդիկ եկան, ասացին` դուք միշտ ժողովրդի հետ եք եղել, մենք ձեզ հրավիրում ենք հանրահավաքի, ես ասացի` կմասնակցեմ, խնդիր չկա»,- ապրիլյան իրադարձությունների մասին պատմում է նորանշանակ նախարարը։

Ինչ վերաբերում է նոր աշխատանքին, Արթուր Խաչատրյանը հասցրել է որոշակի խնդիրներ առանձնացնել։ Օրինակ` պարզել է, որ Հայաստանում առկա գյուղատնտեսական մեքենաների ռեեստր գոյություն չունի։

«Մի մասը նվեր է եկել, մի մասն էժան գներով ենք գնել, մի մասը գնելու քաղաքական մոտիվացի է եղել։ Արդյունքում բազմատեսակ, բազմագույն կալեյդոսկոպ ունենք, բայց չունենք մասնագիտական մոտեցում, որ մեզ անհրաժեշտ են այս տիպի մեքենաներ»,- ասել է Խաչատրյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в столичном кафе (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)

Ընդ որում, նրա խոսքով, պետությունը պետք է հուշի միայն տեխնիկական նկարագիրը։ Իսկ թե ինչ մակնիշի կամ ինչ երկրի արտադրանք է գնում, պետք է գնորդն ինքը որոշի։ Այլապես կառաջանա կոռուպցիոն ռիսկ։

Հաջորդ խնդիրը փոքր տնտեսություններն են, որոնք ապահովում են հայաստանյան գյուղարտադրանքի մեծ մասը, բայց չեն կարողանում սպառել այն։

«Մենք պետք է կարողանանք փոքր տնտեսություններն ինտեգրել Հայաստանի արժեշղթային, իսկ Հայաստանի տնտեսությունը` համաշխարհային արժեշղթային։ Գյուղարտադրանքը պետք է համապատասխանեցվի խոշոր մթերողների պահանջներին։ Այդ դեպքում մենք բերքի սպառման խնդիր երբեք չենք ունենա»,- ասել է նախարարը։

Ոլորտի պատասխանատուն կարևորում է նաև կոոպերացիաների հարցը` պայմանով, որ դրանք պետք է ոչ միայն արտադրանք տան, այլև կարողանան սպառել. արտադրանքից մինչև սպառում շղթան պետք է չընդհատվի։

Դե իսկ որպեսզի գյուղատնտեռսությունը բարձրանա ժամանակակից պահանջների մակարդակին, գյուղերը պետք է ապահովվեն որակյալ մասնագետներով։

«Շիրակի մարզում գյուղատնտեսական քոլեջ ունեինք։ Նախորդ նախարար Իգնատի Առաքելյանի հետ այցելեցինք այդ քոլեջ և ծանոթացանք մասնագիտությունների ցանկին։ Շուրջ 20 մասնագիտություններից միայն 2-3-ն էր, որ ինչ-որ չափով առնչվում էր գյուղատնտեսության հետ»,- պատմում է նախարարն ու կարևորում` քոլեջները պետք է որակյալ գյուղատնտեսներ, անասնաբույժներ պատրաստեն, որոնց կարիքը ոչ միայն գյուղում, այլև պետական համակարգում արդեն զգացվում է։

Баганис - Sputnik Արմենիա
Իշխանությունն ուզում է վերանայել գյուղացիական վարկերի տուգանքները. ԿԲ նախագահ

Անդրադառնալով կառավարության կազմի տարիքային նկարագրին ու դրա շուրջ հանրային կարծիքին, գյուղնախարարն ասում է, որ երիտասարդ գործընկերների անփորձ լինելն իրեն չի անհանգստացնում։

«Գիտելիքներն ընթացքում ձեռք կբերվեն, կարևորը բազային գիտելիքներն են, որ բոլորն էլ ունեն։ Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի, կարևորը` ես տեսնում եմ` փոփոխությունների անկեղծ ցանկությունը կա»,- ասել է նա։

Որպես նորություն` նոր նախարարն առաջարկում է պետական աջակցության ծրագրերում ներգրավել փոքր տնտեսությունները։ Իսկ գյուղատնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարը կհիմնվի գյուղարտադրանքի ու սպառման շուկաների դիվերսիֆիկացման վրա, որպեսզի դրանով նվազեցվի նաև ռիսկայնությունը։

Արթուր Խաչատրյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել մայիսի 12-ին։ Նա ՀՅԴ անդամ է, մինչ այդ Շիրակի մարզպետն էր և համաժողվորդական շարժման ընթացքում հրաժարական էր ներկայացրել:

Լրահոս
0