00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր նախարարները երդվում են

© Photo : official site of the President of RAЧлены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн
Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության անդամները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երդվում են հավատարիմ մնալ իրենց բարձր կոչմանը և բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ նորանշանակ նախարարներն արդեն ՀՀ նախագահի նստավայրում են։

Министр сельского хозяйства Армении Артур Хачатрян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մետրոյով աշխատանքի գնացող նոր նախարարն ի՞նչ է առաջարկում գյուղացուն

Կառավարության անդամներն առաջին անգամ իրենց պարտականությունների կատարմանը հավատարմությունը կփաստեն երդումով։

Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երդմնակալության արարողություն է նախատեսվել գործադիր մարմնի անդամների համար։

Նոր կառավարության անդամների երդման համար օրենքով նախատեսված է երդման հետևյալ տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Ի դեպ, մինչ նախագահական նստավայր մուտք գործելը կառավարության անդամներից ոմանք մուտքի մոտ պատասխանեցին լրագրողների հարցերին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ դեմ չէ երդման գաղափարին։ «Որքան պարտավորեցնող, այնքան լավ»,- ասաց նա։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խոստովանեց` երդման արարողությանը ծանոթ չէ, բայց դեմ չէ։

Բնապահպանության նախարարն էլ դեմ չէ երդվել, հատկապես որ առաջին անգամը չէ` բանակում արդեն երդվելու պատիվ ունեցել է։

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ համոզված է` երդումից զատ, կարևոր է նաև անձնական պատասխանատվությունը:

Լրահոս
0