ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստ, Երևանի նախկին ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
Այդ մասին Դավիթ Սանասարյանն ասել է Հ3 հեռուստաընկերության «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սանասարյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Սանասարյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ կառավարության կազմում չի լինելու:
Դավիթ Սանասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության անդամ էր և ակտիվ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բողոքի ակցիաներին։
Նա 34 տարեկան է, մասնագիտությամբ` իրավագետ։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։
Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։