ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակից Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրել է Սանասարյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Դավիթ Սանասարյանը երեկ գիշերը ՀՔԾ բերման էր ենթարկվել, որից հետո ձերբակալվել է:
Հիշեցնենք,որ երեկ ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել նաև քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։ Նրան կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու համար։
Թե ինչ հիմքով է Դավիթ Սանասարյանը ձերբակալվել, դեռ հայտնի չէ։