ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։
Մայիսի 20-ին, ժամը 22:30-ի սահմաններում Գայի պողոտա, Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 NG 574 համարանիշի, Lada մակնիշի 35 LV 827 համարանիշի և Toyota մակնիշի 53 AR 553 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: