ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ալկոհոլի երբեւէ վաճառված ամենաթանկ շիշը: Macallan վիսկին արտադրվել է 1926 թվականի բերքից: Միջոցառմանը վաճառել է ռեկորդային 1,1 մլն դոլար գնով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր նույն միջոցառման ժամանակ նշված աճուրդից մեկ ժամ առաջ: Հազվագյուտ 60 տարվա Macallan վիսկին վաճառվել է 7.96 հոնկոնգյան դոլարով (1,01 մլն դոլար):
Ընդհանուր առմամբ արտադրվել է The Macallan-ի 24 նման շիշ: Դրանք պատրաստվել են XX դարում, որպես շոտլանդական օղեգործարանի «ամենաարժեքավոր հաճախորդների» համար նվերներ:
Շշերի վրա յուրահատուկ պիտակներ են ամրացված, որոնք նկարել են փոփ արտ նկարիչները:
Առայժմ հայտնի չէ` ովքեր են թանկարժեք վիսկիների գնորդները։