00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գինեգործության մեխը. ի՞նչ անել, որ հայկական գինին շատ վաճառվի

© Sputnik / Ani LiparityanПраздничное настроение на "Винных днях" (12 мая 2018). Ереван
Праздничное настроение на Винных днях (12 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որպես գինեգործության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր` Հայաստանը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում։ Այս տեսանկյունից ամենաակտիվը Վայոց Ձորի մարզն է։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, ներկայացրել, թե հայերը որքան գինի են խմում։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

-Պարոն Հարությունյան, ի՞նչ հիմնահարցեր են ծառացած հայ գինեգործների առաջ, ու ի՞նչ խնդիրների են նրանք բախվում։

— Ինչ վերաբերում է հիմնահարցերին, ապա հիմա մենք կտրուկ քայլերի չենք գնալու. կարևոր է պահպանել այն, ինչին հասել ենք Կարեն Կարապետյանի կառավարության օրոք։ Նա շատ բան է հասցրել անել. օրինակ` զբաղվել է ոլորտի ֆինանսավորման ու վարկավորման հարցերով։

Телеведущий Андрей Разыграев - Sputnik Արմենիա
Երևանն ու գինին զարմացրել են ռուս հաղորդավարին. ինչո՞ւ է Անդրեյն ուզում նորից գալ Հայաստան

Մենք պետք է ուշադրություն դարձնենք արտահանման համար նախատեսված կոնյակային ապրանքի նվազագույն գնի սահմանման հարցին։ Բացի այդ, պետք է շեշտադրումը կոնյակի արտադրությունից տեղափոխել գինու արտադրության վրա ու չեղարկել այդ խմիչքի ակցիզային հարկը։

Շատ կարևոր է նաև հողամասերի միավորման գործընթացը կամ խաղողի նոր այգիներ հիմնելու համար չմշակված կամ չօգտագործված խոշոր հողակտորների ներառումը։ Խորհրդարանական ընտրություններից հետո պետք է առաջիկա 30 տարվա համար գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ծրագիր մշակել։ Դա կբերի ջրային ու հողային պաշարների ավելի արդյունավետ օգտագործման։

-Դեպի Ռուսաստան ու Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ արտահանվող գինու ծավալները մեծացնելու հնարավորություն կա՞։ Մեր արտադրողները կարո՞ղ են նոր սպառողական շուկաներ գտնել։

— Իհարկե, կարող ենք։ Բայց մենք առաջիկայում չենք պատրաստվում արտահանման համար արտադրել 10 միլիոն շշից ավելի։ Ցավոք, ունեցած պաշարները թույլ չեն տալիս մեծացնել արտադրության ծավալները։ Ռուսական շուկայի համար 10 միլիոնը չնչին թիվ է, քանի որ այնտեղ տարեկան մեկ միլիարդ շիշ գինի է վաճառվում։ Իսկ համաշխարհային շուկայի համար դա մի կաթիլ է ծովում։ Մինչդեռ ամբողջ աշխարհում գինու սիրահարները նոր զգացողություններ, համի նոր երանգներ են փնտրում, նրանց հետաքրքրում է գինեգործության պատմությունը, ուզում են ավելի լավ իմանալ այն վայրերը, որտեղ խաղող է աճում։

Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են միջնադարյան հնձանի պեղումների վայրում - Sputnik Արմենիա
Միջնադարյան հնձան և գինու մառան` Եղեգնաձորում. ինչ և ինչպես էին խմում մեր նախնիները

-Իսկ ի՞նչ կասեք Չինաստանի մասին։ Հայ արտադրողներն այդ հսկայական շուկան գրավելու հնարավորություն ունե՞ն։

— Չինաստանում հիմա վաճառվում է հայկական գինի։ Մեզ համար սա շատ հեռանկարային շուկա է, սակայն այստեղ ապրանքի խոշոր խմբաքանակներ են պետք, որը մենք այսօր չունենք։ Այսինքն մեր առջև արտադրության ծավալների ավելացման խնդիր կա։ Բացի այդ, չինացի սպառողների նախընտրությունների հետ կապված բարդություններ կան։ Այնտեղ պահանջարկ ունեն կա՛մ էժանագին տեսակները, կա՛մ թանկ գինիները։ Խնդիրն այն է, որ թանկն ընտրելիս չինացիները կանգ են առնում ֆրանսիական կամ իտալական տեսակների վրա։ Այդ պատճառով մենք լուրջ աշխատենք ունենք գինու որակի բարձրացման ուղղությամբ։ Այսպիսով` շուկայի պակաս չկա, սակայն կան հումքի և որակի խնդիրներ։

-Իսկ ի՞նչ կասեք հայկական գինու գովազդի մասին։

— Տեսեք` Երևանով մեկ օղու գովազդային պաստառներ են տեղադրված։ Հայերը օղի օգտագործող ազգերի թոփ-հնգյակում են։ Վիճակագրությունն այսպիսին է. Հայաստանում մեկ մարդուն տարեկան 1,5 լիտր գինի է հասնում, Ռուսաստանում` 10 լիտր, Եվրոպայում`45։ Ընդ որում, ռուսաստանցիներն այս տարի նախորդ տարվա համեմատ 30% ավելի շատ են գինի խմել։ Դա վկայում է, որ շուկան արագորեն զարգանում է։

Եթե հայերը սկսեն ռուսաստանցիների չափ գինի խմել, ապա մեր խաղողը պարզապես չի բավականացնի։ Իսկ եթե դրան գումարենք լավ գովազդ, ապա դա արտադրության ծավալները բարձրացնելու լավ միջոց է։

Поп-певица Джосс Стоун - Sputnik Արմենիա
Հայկական գինի խմեք. հորդորում է բրիտանացի երգչուհի Ջոս Սթոունը

-Վերջերս շատ է խոսվում երկրում գինու զբոսաշրջության զարգացման մասին։ Ինչո՞վ Հայաստանը կարող է հետաքրքրել «աշխարհ տեսած» զբոսաշրջիկներին։

— Երկրում գինեգործության զարգացման տեսակետից դա հեռանկարային ուղղություն է։ Գինու զբոսաշրջությունը մեր հաղթական խաղաքարտն է։ Մենք հարուստ պատմություն ունենք։ Աշխարհում շատերը Հայաստանը կապում են բիբլիական Նոյի հետ, որն Արարատի ստորոտին խաղող է տնկել։ Մենք մոտ ենք կանգնած գինեգործության ակունքներին։

Շատ կարևոր է զբոսավարների ու տուրօպերատորների հետ աշխատել այդ ուղղությամբ։ Քանի որ շատերը հենց գինու զբոսաշրջության համար են Հայաստան գալիս։ Այսօր մենք այդ ոլորտում մասնագետների պակաս ունենք։ Պետք է արտոնագրել զբոսավարներին, որպեսզի այդ գործով զբաղվեն մասնագետները։

Լրահոս
0