ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ամերիկյան կողմը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվները սառեցնելու մասին տեղեկությունը, Sputnik Արմենիային ասաց «իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։
«Դիմել ենք ամերիկյան դեսպանատուն, այնտեղից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այս տեղեկությունը։ Հիմա փորձում ենք համապատասխան հարցում ուղարկել այն իրավական մարմնին, որն, ըստ տեղեկությունների, ժամանել է Հայաստան»,- ասաց Զադոյանը` անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանին և նրա ընտանիք անդամներին պատկանող ամերիկյան բանկային հաշիվները սառեցվել են, և հետաքննության նպատակով Հայաստան են ժամանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները։
Զադոյանը խոստացավ պատասխանը ստանալուն պես հավելյալ տեղեկություն տրամադրել։