00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազատություն Բաբայանին». Երևանում բողոքի ակցիա է ընթանում. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanАкция протеста у Кассационного суда (18 мая 2018). Еревaн
Акция протеста у Кассационного суда (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարները պահանջում են հեղինակավոր իրավաբաններից կազմված հատուկ մարմին ստեղծել, որը կզբաղվի քաղբանտարկյալների հարցերով։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքված տասնյակ մարդիկ շարժվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի ուղղությամբ։ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանին, ինչպես նաև պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը, դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

© Sputnik / Aram Nersesyan«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա - Sputnik Արմենիա
1/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
© Sputnik / Aram Nersesyan«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա - Sputnik Արմենիա
2/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
© Sputnik / Aram Nersesyan«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա - Sputnik Արմենիա
3/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
© Sputnik / Aram Nersesyan«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա - Sputnik Արմենիա
4/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
© Sputnik / Aram Nersesyan«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա - Sputnik Արմենիա
5/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
1/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
2/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
3/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
4/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա
5/5
«Ազատություն Սամվել Բաբայանին» բողոքի ակցիա

Բաբայանին ձերբակալել էին 2017 թվականի մարտին Վրաստանից Հայաստան «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր ներմուծելու փաստով հարուցած քրեական գործի շրջանակում։

Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բողոքող Երևանը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջակետ դրեց

Հունիսին հետաքննությունը պարզել էր, որ Բաբայանը մաքսանենգության հետ առնչություն չունի, բայց նրան վերագրեցին զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռք բերման, իրացման, տեղափոխման և պահման հանցանք, ինչպես նաև փողերի լվացում։

«Քանի որ վճռաբեկ դատարանը Բաբայանի գործը վարույթ չի ընդունում, պահանջում ենք, ելնելով Հայաստանի քաղաքական իրավիճակից, որպեսզի միջնորդությունն ուսումնասիրվի ոչ թե եռամսյա ժամկետում, այլ ավելի շուտ», — ասաց քաղաքագետ, ակցիայի նախաձեռնող Անդրանիկ Թևանյանը։

Ըստ օրենքի` միջնորդությունը ներկայացնելու պահից գործն ուսումնասիրվում է եռամսյա ժամկետում։ Միջնորդությունը ներկայացվել է ապրիլի 17-ին, և Քրեական պալատը դեռ ևս երկու ամիս ունի այն ուսումնասիրելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը սխալ է համարում ցուցարարների դիրքորոշումը, քանի որ Բաբայանի գործը մի քանի օրում անհնար է լուծել։

«Գործը, ինչպես մենք արդեն հայտարարել ենք, կուսումնասիրվի եռամսյա ժամկետում։ Հաշվի առնելով պալատի ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը` այդ ժամկետն առավել օպտիմալ է», — ասաց Ավետիսյանը։

Այս պատասխանը հավաքվածներին չբավարարեց, նրանք պահանջեցին նշել բողոքարկման ուսումնասիրման և դատավարության ստույգ ժամկետները։ Հակառակ դեպքում սպառնացին ավելի զանգվածային ակցիաներ կազմակերպել։

Բաբայանը Ղարաբաղի ՊԲ-ի հրամանատար է եղել 1993-1999 թվականներին և պաշտպանական գերատեսչության ղեկավար 1995-1999 թվականներին, մասնակցել է արցախյան զորքերի հաջողված գործողությունների գրեթե բոլորի մշակմանը, իսկ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիր է ստորագրել։

2000 թվականին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման` այն ժամանակ Արցախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կազմակերպելու համար, սակայն 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

Լրահոս
0