00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորանշանակ նախարարը ներողություն է խնդրում ֆեյսբուքյան գրառումների համար

© Photo : MIBSАрсен Торосян
Арсен Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումները ներկայացվել են համատեքստից դուրս։ Նախարարը ներողություն է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում այս թեմայով հայտարարություն է տարածվել։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են տվել: Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարի գնահատականներն, ըստ պարզաբանման` ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

«Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- նշված է նախարարության կայքում։

Հիշեցնենք` Արսեն Թորոսյանի նշանակումից հետո Facebook սոցիալական ցանցում սկսեցին տարածել նրա նախկին գրառումները։ Կապույտ հազից մահացած երկու ամսական երեխայի մասին Թորոսյանը գրել էր. «Աստված է պատժել ընտանիքին»։ Իսկ Իմունիզացիայի ազգային ծրագրի ընդդիմախոսներին խորհուրդ էր տվել. «Մի լավ բիզնես-պրոյեկտ էլ ես հուշեմ՝ փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»։

Լրահոս
0