00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում

© Sputnik / Aram GareginyanОткрытие школьной инженерной лаборатории "Армат" в Ереване
Открытие школьной инженерной лаборатории Армат в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավոտյան դասախոսություն լսել, ցերեկը դպրոցականների հետ ռոբոտներ հավաքել, իսկ երեկոյան` աշխատել սեփական ստարտափի վրա։

Արամ Գարեգինյան, Sputnik

Ուսանողն ինչպե՞ս հասցնի ամեն ինչ։ Գլխավորը` անել այն, ինչին հավատում ես։ Հավանաբար, այդպես կպատասխաներ գյումրեցի ուսանող Մկրտիչ Մաթևոսյանը։ Առավոտյան նա գնում է դասի, հետո` աշխատանքի։ Մկրտիչն ընկերների հետ ստեղծել է ընկերություն, որը ծրագրեր է գրում ավտոմատ համակարգերի համար։ Մոտավորապես այդպես է անցնում «Իննոսոֆթ» ստարտափում նրա և 7-8 ընկերների օրը։

Армянский робот танцует шалахо и народные танцы - Sputnik Արմենիա
Ռոբոտատաշինությունը հայկական դպրոցներում. ի՞նչ է սպասվում նրանց գալիք տարվա ընթացքում

Հիմա Մկրտիչը նաև երրորդ զբաղմունք ունի` դասերի և աշխատանքի հետ մեկտեղ նա կվարի «Արմաթ» ինժեներային լաբորատորիան Երևանի դպրոցներից մեկում։

«Ինձ դպրոց են հրավիրել, որպեսզի սովորեցնեմ երեխաներին ռոբոտներ հավաքել և աշխատել ուսումնական հաստոցների վրա։ Ես համաձայնեցի։ Նրանք դեռ միջին դասարաններում են, բայց կարող են ինքնուրույն ինչ–որ բան անել` ծրագրեր գրել կամ ինչ–որ բան` 3D տպիչով։ Ինչպե՞ս չօգնես նրանց», – ասում է Մկրտիչը։

«Արմաթ» ցանցի հերթական լաբորատորիան բացվել է Երևանի թիվ 200 դպրոցում։ Այստեղ բերել են ժամանակակից 3D տպիչներ և ուսումնական հաստոցներ (ֆրեզերային, կտրող, հորատող)։ Ընդ որում, այդ ամենը հավաքված է Հայաստանում. տպիչները` Գորիսում, հաստոցները` Երևանում։

«Բացի այդ, մենք մի քանի հավաքածուներ ենք բերել` ռոբոտներ հավաքելու համար։ Դրանց կարելի է ավելացնել տարբեր մոդուլներ և, օրինակ, ինքնուրույն ռոբոտ հավաքել, որն ական է որոնում։ Թող որ առայժմ ուսումնական դաշտում», – ասում է «Արմաթ» նախագծի համակարգող Ավագ Սայանը։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
«Թումոն» դարի հմտությունները կփոխանցի զինվորներին

Երեխայի հաջողությունները կարող են փոխել նրա ամբողջ ընտանիքի կյանքը։ Առայժմ չափազանց համարձակ է հնչում, բայց արդեն` ոչ այդքան մերկապարանոց։

«Վերջերս մենք հարցուփորձ ենք արել այն երեխաների ծնողներին, որոնք դասերից հետո այցելում են «Արմաթ»։ Պարզվել է, որ երեխաների ծնողները, որոնք մոտ երկու տարի հաճախում են խմբակ, չեն ցանկանում հեռանալ երկրից։ Նրանք հավատում են, որ մի քանի տարի հետո իրենց երեխան կկարողանա գումար վաստակել և ստիպված չեն լինի ոչ մի տեղ մեկնել», – ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթ» դպրոցական խմբակների ցանցը ԻՏՁՄ–ի նախագիծն է։ Դրանք բացվում են ՏՏ ընկերությունների և այլ դոնորների և պետության աջակցությամբ։ Հիմա «Արմաթ» խմբակների թիվը հասել է 200–ի, այնտեղ հաճախում են մոտ 5 հազար դպրոցականներ։

Լրահոս
0