ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Քննիչներին այսօր հաջողվել է պարզել մայիսի 17–ին Սիլիկյան թաղամասում հայտնաբերված դիակի ինքնությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված դիակ էր հայտնաբերվել: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:
Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: