ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանի տարածքում մայիսի 18-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ անձև կուղեկցվի ամպրոպով։
«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնություն կարող է հասնել 15-20 մ/վ արագության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` առանձին հատվածներում նաև կարկուտի հավանականության կա։
Այդուհանդերձ, օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա 3-4 աստիճանով:
Մայիսի 18-ին և 19-ին Երևանի առանձին հատվածներում նույնպես ամպրոպային անձրև կարող է տեղալ, քամու ուժգնությունն էլ կարող է հասնել 15-20 մ/վ արագության:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 26-28, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքության։